- Մանրամասները
Հակասահմանադրական է ճանաչվել գրավի առարկայի արժեքին համարժեք ապահովում տրամադրելու պարտավորությունը
ՀՀ Սահմանադրական Դատարանը 19 հուլիսի 2016թ. ՍԴՈ-1294 որոշմամբ անդրադարձել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 249-րդ հոդվածի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցին:
Օրենսգրքի վիճարկվող 249-րդ հոդվածը գործող խմբագրությամբ ամրագրվել է 04.10.2005, որն այն իրավական հիմքն է, որի միջոցով Հայաստանում բանկերը քաղաքացիներին պատկանող և գրավադրված գույքը վերցնում են ի սեփականություն, առանց դատական գործընթացների միջոցով անցնելու:
- Մանրամասները
Անշարժ գույքի համար մղվող երկարատև դատավարությունն ավարտվեց «Այլեքս»-ի հաղթանակով:
Իրավական վեճը ծագել էր մայրաքաղաքում գտնվող բնակելի տներից մեկի շուրջ: Արտերկրում բնակվող գույքի սեփականատերը թույլատրել էր ազգականին ժամանակավորապես օգտագործել այն: Անշարժ գույքում տասը տարուց ավել բնակվելու, այն որոշակիորեն բարելավելու հանգամանքները ժամանակավոր օգտագործողի մոտ առաջացրել էին տվյալ գույքի նկատմամբ իր սեփականության իրավունքը ճանաչելու հավակնություններ: