Ծառայությունների տրամադրման պայմանները
- Քրեական և դատավարական հարցերով խորհրդատվություն չի տրամադրվում
- Մատուցված ծառայությունների գաղտնիությունը երաշխավորվում է
-Գրասենյակի կողմից մատուցվող ծառայությունների համար վճարները հաստատուն չեն. արժեքը պայմանավորված է կոնկրետ գործի առանձնահատկություններով, աշխատանքի ծավալով, ներգրավված փաստաբանի որակավորմամբ և դրա համար հատկացվող ժամանակով, սույն կանոններով սահմանված հանձնարարությունների համար հաշվարկվող վճարներով:
-Ծառայությունների համար վճարումները կարող է կատարվել ինչպես նախօրոք, այնպես գործի ավարտից հետո. սահմանվում է Կողմերի համաձայնությամբ կամ կիրառվում է սույն կանոններով սահմանված կարգը և ժամկետները:
-Մատուցված ծառայությունների դիմաց վճարումներն ընդունվում են անկանխիկ եղանակով` Ընկերության` բանկի հաշվարկային հաշվին դրամական միջոցները փոխանցելու միջոցով կամ սույն կանոններով սահմանված կարգով և ժամկետներով:
-Կազմված դիմումների, բողոքների, հայցադիմումների, պայմանագրերի, հարցումների և այլ փաստաթղթերի տրամադրումը երրորդ անձանց առանց Այլեքս փաստաբանական գրասենյակի կողմից տրված նախնական համաձայնության արգելվում է և կարող է առաջացնել օրենքով կամ պայմանագրով նախատեսված պատասխանատվություն:
- Որևէ անձին կամ կազմակերպությանն ուղղված Այլեքս փաստաբանական գրասենյակի գրությունը պայմանագիր կնքելու առաջարկ չի հանդիսանում կամ որևէ դրամական պարտավորություն առաջացնելուն ուղղված չէ քանի դեռ այդ մասին հստակ նշված է գրության մեջ:
-Այլեքս փաստաբանական գրասենյակին ուղղված որևէ աշխատանք կատարելու կամ ծառայություն մատուցելու գրությունները կախված դրանց բնույթից, տևողությունից և այլ պայմաններից, որի որոշելու բացառիկ իրավասությունը վերապահվում է Այլեքս փաստաբանական գրասենյակին, կարող են համարվել Հանձնարարություններ:
- Հանձնարարություններ
Ծառայություններ մատուցելու վերաբերյալ հանձնարարությունները կարող են տրվել ինչպես էլեկտրոնային, այնպես էլ ստորագրված փաստաթղթերի միջոցով: Եթե նախապես համաձայնեցված է որևէ ծառայության գինը և վճարման ժամկետները, ապա գործում է համաձայնեցված կարգը: Այն պարագայում, երբ տրված հանձնարարություններով ծառայությունների գինը և վճարման ժամկետները նախապես չեն համաձայնեցվել և /կամ/ տրվել է ծառայությունների ծավալից դուրս այլ հանձնարարություններ, ապա ենթակա են կիրառման Այլեքս փաստաբանական գրասենյակի կողմից սահմանված վճարները և ժամկետները. մասնավորապես որևէ հանձնարարություն իրականացնելու համար վճարման ենթակա գումարի չափը կազմում է 50,000 ՀՀ դրամից մինչև 150,000 ՀՀ դրամ՝ հանձնարարության իրականացման համար ծախսված յուրաքանչյուր ժամվա համար, որը ենթակա է վճարման՝ Այլեքսի կողմից այդպիսի պահանջ ներակայացվելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում: Ծառայության գնի հաշվարկման համար հիմք են ընդունվում ներգրավվող անձնակազմի քանակը, որակավորումը, հանձնարարության իրականացման ժամերը, օրերը, դժվարությունը և այլ հանգամանքներ:
Նյութերի օգտագործման կարգը
- Կայքում տեղակայված նյութերն օգտագործելիս կամ հղում կատարելիս «Այլեքս փաստաբանական գրասենյակ» գրառումը և ակտիվ հղում կայքի համապատասխան էջ տեղադրելը պարտադիր է
-Հեղինակային նյութերն արտահայտում են միայն նյութի հեղինակների կարծիքը որևէ հարցի վերաբերյալ :