- Մանրամասները
2016 թվականի հոկտեմբերի 19-ին Նոտարիատի մասին ՀՀ օրենքում կատարվել են մի շարք փոփոխություններ, որոնք 2016 թ-ի նոյեմբերի 26-ին մտել են օրինական ուժի մեջ:
Մասնավորապես սահմանվել է նոտարի գույքային պատասխանատվությունը. Այսուհետև նոտարի խախտումների արդյունքում տուժած քաղաքացիները և իրավաբանական անձինք կարող են ստանալ գույքային հատուցում պատճառված վնասի չափով, իսկ նոտարը պարտավոր է նաև իրականացնել իր պատասխանատվության ռիսկի ապահովագրություն:
- Մանրամասները
Օտարերկրացի աշխատողի համար Հայաստանի Հանրապետությունում աշխատանքի թույլտվություն ունենալու պահանջին առնչվող իրավական կարգավորումների գործողությունը կասեցվել է մինչև 2018 թվականի հունվարի 1-ը:
- Մանրամասները
ՀՀ կառավարությունն 2016-ի հոկտեմբերին հրապարակած իր ծրագրում թիվ այլ փոփոխությունների սահմանել է 2017թ-ի ընթացքում Համաշխարհային տնտեսական ֆորումի գլոբալ մրցակցության ինդեքսում (Global Competitiveness Index) և համաշխարհային բանկի գործարարությամբ զբաղվելու Doing Business վարկանիշում Հայաստանի դիրքերի բարելավման առնվազն 4 կետով: