- Մանրամասները
Երեխայի՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերելու իրավական կարգավորումները
Հայաստանի Հանրապետության քաղաքացիներից ծնված երեխան, անկախ ծնվելու վայրից, ձեռք է բերում Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն:
Հայաստնի Հանրապետության Սահմանադրության 47-րդ հոդվածի 2-րդ մասով երաշխավորվում է նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերելու իրավունքը նաև այն երեխայի համար, որի ծնողներից մեկը Հայաստանի Հանրապետության քաղաքացի է:
- Մանրամասները
Հայաստանի Հանրապետության կառավարության 22 սեպտեմբերի 2016 թվականի N 966-Ն որոշմամբ կառավարության "Մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստը նշանակելու և վճարելու կարգը հաստատելու ..որոշման մեջ կատարվել լրացում, որով սահմանվել է, որ խնամքի նպաստը նշանակվում է նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում գրանցված գործատուի մոտ աշխատող` խնամքի արձակուրդում գտնվող ծնողին, եթե նա և իր երեխան բնակչության պետական ռեգիստրում հաշվառված են Հայաստանի Հանրապետությունում բնակության վայրի հասցեով և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում երեխայի ծնողներին խնամքի նպաստ չի նշանակվել:
Որոշումն ուժի մեջ է մտել :
- Մանրամասները
Ծնողական իրավունքներից զրկելը
Երեխայի դաստիարակության, առողջության, լիարժեք ու ներդաշնակ զարգացման ապահովումը յուրաքանչյուր ծնողի պարտականությունն է: Ծնողական պարտականությունները չարամտորեն չկատարելու, երեխայի վրա իր հակաբարոյական վարքագծով վնասակար ազդեցություն ունենալու, ինչպես նաև օրենքով ամրագրված այլ դեպքերում, օրենդիրը, երեխայի շահերից ելնելով, հնարավոր է համարում զրկել ծնողին ծնողական իրավունքներից: Ծնողական իրավունքներից զրկելը դիտարկվում է որպես երեխայի շահերի պաշտպանության կարևորագույն, բայց և՝ ծայրահեղ միջոց: