Փոխառության պայմանագրով մի կողմը մյուս կողմից պարտքով տալիս է գումար. Փոխառության պայմանագիրը պարտքով գումար վերցնելու ամենատարածված իրավական գործիքներից է, որը կարող է կնքվել ինչպես հասարակ  գրավոր ձևով այնպես էլ նոտարական կարգով: Փոխառությունը կարող է լինել ինչպես տոկոսով այնպես էլ անտոկոս: Ինչպես ցանկացած պայմանագիր, այնպես էլ փոխառության պայմանագիրն ունի որոշակի առանձնահատկություններ, որոնց պետք է հետևել և որոնց չհետևելը կարող է առաջացնել բացասական հետևանքներ կամ պարտքով գումար տրամադրողի կամ ստացողի համար:

Փոխառության դեպքում էական պայման է փոխատուի կամ պարտքով գումարը հանձնողի կողմից գումարը փաստացի փոխառուին կամ պարտքով գումարը ստացողին փոխանցած լինելու փաստի այնպիսի հաստատումը, ամրագրումը, որը հետագայում չի առաջացնի որևէ այլակարծություն կամ որևէ կասկած չի ստեղծի պարտքով գումարը տրամադրված լինելու փաստի առկայության վերաբերյալ: Փողը փաստացի չհանձնել կամ չստանալու կամ նույնն է թե անփողության հիմքով պայմանագրի դատական կարգով վիճարկում ամենատարածված հիմքն է,  և ինչպես ցույց է տալիս վիճակագրությունն ՛՛ամենաարդյունավետը՛՛: Այն դեպքում, երբ փոխատուն չի կարողանում բավարար ապացույցներ ներկայացնել, որ փաստացի գումարը հանձնվել է փոխառուին կամ եթե պարտապանները  մի քանիսն են, ապա նրանց բոլորին, ապա այն կարող է հանգեցնել պարտքով հանձնված գումարի ամբողջական կամ մասնակի կորստի, իսկ դա հնարավոր է ինչպես փոխառության պայմանագրում համապատասխան իրավական կարգավորումները ոչ ճիշտ ձևակերպելու, այնպես էլ հետագայում պարտքով գումարը տված անձի կամ ստացողների իրականացրած փաստացի գործողությունների արդյունքում: Այդ գործողություները կարող են վկայել ինչպես գումարը ստանալու այնպես էլ չստանալու վերաբերյալ: Էական նշանակություն ունի նաև, թե պայմանագիրն ում կողմից է կազմվել.   դա տիպային ձև է թե՞ կազմվել է պարտապանի ու պարտատիրոջ կողմից, սա ևս նշանակություն ունի հետագայում գումարը ստացած լինելու վերաբերյալ վեճ առաջանալու դեպքում /դրա վերաբերյալ առկա է վճռաբեկ դատարանի նախադեպ. տես  ԵՇԴ/4213/02/14
Այն դեպքերում, երբ պայմանագիրը կազմված չի լինում անձամբ այն ստորագրած անձանց կողմից (տիպային պայմանագիր, պայմանագրի օրինակելի ձև և այլն) վճռաբեկ դատարանը հնարավոր է համարում այնպիսի իրավիճակը, երբ նման պայմանագրերում ի սկզբանե արդեն իսկ նախատեսված լինեն որոշակի դրույթներ, ու այդ պայմանագրերում պայմանագիրն ստորագրելու պահը` որպես պայմանագրի գնի վճարման պահ նախատեսելու դեպքում պայմանագիրը  ստորագրված լինելն ինքնին չի կարող վկայել գումարը կամ պայմանագրի գինն այն ստորագրելու պահին վճարված լինելու փաստի մասին:
Մեկ այլ գործով գումարը հանձնվել է միայն մեկ փոխառուի, սակայն որպես փոխառության կողմեր նշված են եղել  մի քանի անձինք. հետագայում, սակայն, պարտքով գումարը հանձնած անձը զրկվել է պարտապաններին պահանջներ ներկայացնելու իրավունքից, այն հիմքով, որ փաստացի փոխառության գումարը վերջիններս չեն ստացել: Այստեղ ևս պայմանագրում ճիշտ գրառում կատարելու միջոցով հնարավոր կլիներ խուսափելու այդ անբարենպաստ հետևանքների առաջացումից: տես ԱՐԴ1/0107/02/14

Նույն գործով էական նշանակություն է ունեցել նաև պարտքով գումար տված անձի կողմից իրականացված գործողությունները,  համապատասխան գիտելիքներ չունենալու պատճառով ակամայից վերջինիս համար առաջացրել են անբարենպաստ հետևանքներ, դե իսկ պատշաճ իրավաբանական օգնության առկայության դեպքում հնարավոր կլիներ հետ վերադարձնելու հանձնված գումարը, որն այլևս անհնար  է վերջնական դատական ակտի առկայության պարագայում:
Պարտքով գումար տալիս պատշաճ իրավական խորհրդատվություն ստանալն  ու պարտքի փաստաթղթավորումը դարձել է ավելի արդիական ու պահանջված:

© 2010 Այլեքս իրավաբանական գրասենյակ.  
Այլեքս ™ Հեղինակային իրավունքները պաշտպանված են

 

Կայքի պատրաստումը՝
Popoke.Digital