- Մանրամասները
Աշխատանքային գրքույկները շրջանառությունից դուրս են գալիս 2016 թ-ի ավարտից հետո
Դեռևս 2015 թ-ի հունիսին ընդունված օրենքով, որով փոփոխություն է կատարվել ՀՀ աշխատանքային օրենսգրքում՝ ուժը կորցրած է համարել ՀՀ աշխատանքային օրենսգրքի 90 հոդվածը, որը վերաբերում է աշխատանքային գրքույկին: Նույն օրենքով սահմանվել է նաև, որ աշխատանքային գրքույկների ներկայացման պարտադիր պահանջը դադարեցվում է 2017 թվականի հունվարի 1-ից հետո աշխատանքի ընդունվողների մասով:
- Մանրամասները
Փոխառության պայմանագրով մի կողմը մյուս կողմից պարտքով տալիս է գումար. Փոխառության պայմանագիրը պարտքով գումար վերցնելու ամենատարածված իրավական գործիքներից է, որը կարող է կնքվել ինչպես հասարակ գրավոր ձևով այնպես էլ նոտարական կարգով: Փոխառությունը կարող է լինել ինչպես տոկոսով այնպես էլ անտոկոս: Ինչպես ցանկացած պայմանագիր, այնպես էլ փոխառության պայմանագիրն ունի որոշակի առանձնահատկություններ, որոնց պետք է հետևել և որոնց չհետևելը կարող է առաջացնել բացասական հետևանքներ կամ պարտքով գումար տրամադրողի կամ ստացողի համար:
- Մանրամասները
McDONALD Նշանի չեղյալ ճանաչելու հարցի քննարկումը Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանում` նշանի չօգտագործման հիմքով
Ռուսաստանի Դաշնությունում գրանցված ՎԵՍՏ ՍՊ ընկերությունը 2014թ-ին մի շարք հայցադիմումներ է ներկայացրել ՀՀ վարչական դատարան պահանջելով չեղյալ ճանաչել ՄաքԴոնալդս Քորփորեյշն" ընկերության (MCDONALD`S CORPORATION, a DELAWARE CORPORATION) անունով Հայաստանի Հանրապետության տարածքում Մտավոր սեփականության գործակալության կողմից կատարված ապրանքային նշանների գրանցումները (McDONALD'S, RONALD McDONALD, Большой Мак, BIG MAC- գրանցումները կատարված եմ 1999թ-ին):
- Դատավորն իր որոշման մեջ նշել է քաղաքացու «հիվանդագին երևակայության» մասին
- Դատավոր Գ. Մազմանյանը կարգապահական պատասխանատվության է ենթարկվել
- Արգելանք դնելու նպատակով բանկերին ուղարկվող էլեկտրոնային հաղորդագրությունների ձևերը
- Հակասահմանադրական է ճանաչվել գրավի առարկայի արժեքին համարժեք ապահովում տրամադրելու պարտավորությունը