- Մանրամասները
Այսուհետ համաձայն հարկային օրենսդրության փոփոխությունների, ավելացված արժեքի հարկ վճարողներ կարող են համարվել միայն կազմակերպությունները, անհատ ձեռնարկատերերը և նոտարները, քանի որ անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձինք այլևս չեն համարվում ավելացված արժեքի հարկ վճարողներ, սակայն եթե նրանք ՀՀ տարածք են ներմուծում ապրանքներ (այդ թվում ԵՏՄ անդամ պետություններից) որոնց ներմուծումը <<Մաքսային կարգավորման մասին>> ՀՀ օրենքի համաձայն` համարվում է ձեռնարկատիրական գործունեության նպատակով իրականացվող ներմուծում։
- Մանրամասները
ՀՀ կառավարության 6 մարտի 2018 թվականի N 238-Ն որոշմամբ, որն ուժի մեջ է մտել 22 մարտի 2018թ-ից, Ավստրալական Միության, Նոր Զելանդիայի, Սինգապուրի Հանրապետության և Կորեայի Հանրապետության քաղաքացիների համար սահմանվել է առանց մուտքի վիզայի ռեժիմ:
- Մանրամասները
Կայուն դրամական միջոցով ալիմենտի չափ սահմանելու առանձնահատկությունները.
Հայաստանի Հանրապետությունում անչափահասի համար յուրաքանչյուր ամիս բռնագանձման ենթակա ալիմենտի չափը Դատարանը որոշվում է հետևյալ երկու եղանակներից մեկի կիրառմամբ. 1. ալիմենտ վճարելու պարտավորություն ունեցող ծնողի վաստակից և (կամ) այլ եկամտից ըստ որոշակի բաժնային հարաբերակցության՝ պայմանավորված երեխաների թվով, 2. ալիմենտի որոշակի կայուն չափ սահմանելով:
- Ապրիլի 1-ից կատարողական թերթը հարկադիր կատարման են ներկայացնելու դատարանները
- Պարզեցված վարույթի կարգով գործերի քննությունն արդեն իրականություն է
- Հայցադիմում, դիմում, բողոք, հայցադիմումի պատասխան, միջնորդություն եւ այլն այսուհետ կարող են ներկայացվել նաև էլեկտրոնային եղանակով
- Հստակեցվել են ծնողական իրավունքներից զրկելու հիմքերը