2018 թվականի հունիսի 21-ին ընդունված օրենքով, որն ուժի մեջ է մտել 09 հուլիսի 2019թ-ից` Պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների դիմումների վերաբերյալ եզրակացություն տալու նպատակով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի հրամանով ստեղծվում է պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների դիմումները քննարկող հանձնաժողով, եւ հաստատվում են հանձնաժողովի անհատական կազմն ու գործունեության կարգը:
Հանձնաժողովի եզրակացությունը հաշվի առնելով` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարն ընդունում է հրաման` քաղաքացու կողմից վճարվող գումարի չափի մասին: Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի հրամանի հիման վրա հանձնաժողովի կողմից դիմումատուին երեք աշխատանքային օրվա ընթացքում ուղարկվում է դիմումի պատասխան, որում նշվում են վճարվող գումարի չափը եւ վճարման հաշվի համարը: