2018 թվականի հուլիսի 12-ին ընդունված ՀՕ-371-Ն օրենքով, որն արդեն ուժի մեջ է մտել (2018 թվականի հուլիսի 26-ին), կիրառվում է համաներում: Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի մի շարք հոդվածներով տուգանքի ենթարկված քաղաքացիները, որոնք սահմանված տուգանքի գումարը կամ դրա մասը չեն վճարել՝ ազատվում են դրանք վճարելու պարտականությունից:
Համաներումը վերաբերում է վարորդներին, որոնք կատարել են տրանսպորտային միջոցի շահագործման կանոնների խախտումներ, իսկ այն խախտումները , որոնց վրա տարածվում է համաներումը ներակայցվում է ստորև:
Մինչև 2017 թվականի դեկտեմբերի 31-ը նշված վարչական իրավախախտումները կատարած անձինք, անկախ նրանց՝ տուգանքը վճարած լինելու հանգամանքից համարվում են վարչական տույժի չենթարկված
Մինչև 2017 թվականի դեկտեմբերի 31-ը նշված խախտումները կատարած սակայն տուգանքի գումարները վճարած քաղաքացիները որևէ արտոնությունից չեն օգտվում և գումարները վերադարձման ենթակա չէ:
Եթե հիշյալ վարույթներում առկա է արգելադրված գույք, ապա այն կհանվի արգելանքից: Ճանապարհային ոստիկանության կողմից կայացված վարչական ակտերի համարները, որոնց հիման վրա հարուցված կատարողական վարույթները կկարճվեն, ցանկով տեղադրվելու են Հարկադիր կատարումն ապահովող ծառայության պաշտոնական կայքէջում (http://www.harkadir.am):
Տեղեկացնում ենք, որ քաղաքացիների կողմից լրացուցիչ դիմումներ ներկայացնելու անհրաժեշտություն չկա:
Վարույթները կկարճվեն ըստ հերթականության` 2017 թվականի դեկտեմբերի 31-ից հետհաշվարկով մինչև 2012թ հունվարի 1-ը: Գործընթացի գերակշիռ մասը կավարտվի հիշյալ օրենքի ուժի մեջ մտնելուց 3 ամսվա ընթացքում: Նշված ժամկետը պայմանավորված է մոտ 1,5 միլիոն կատարողական վարույթների առկայությամբ:
Այն խախտումները, որոնց վրա տարածվում է համաներումը.
Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի
123-րդ
123.1-ին (բացառությամբ 2-րդ մասով նախատեսված իրավախախտումների), 123.3-րդ
123.4-րդ
123.5-րդ (բացառությամբ 4-րդ, 4.1-ին, 4.2-րդ, 5-րդ, 7-րդ, 8-րդ, 9-րդ և 10-րդ մասերով նախատեսված իրավախախտումների)
123.6-րդ
123.7-րդ
124-րդ (բացառությամբ 31-րդ և 32-րդ մասերով նախատեսված իրավախախտումների)
124.1-ին
124.2-րդ
124.3-րդ
124.4-րդ
124.6-րդ
124.7-րդ
125-րդ
128-րդ
129.2-րդ (բացառությամբ 2-րդ և 3-րդ մասերով նախատեսված իրավախախտումների)
131-րդ
132-րդ
135.2-րդ
140-րդ