- Մանրամասները
ՀՀ կառավարության 6 մարտի 2018 թվականի N 238-Ն որոշմամբ, որն ուժի մեջ է մտել 22 մարտի 2018թ-ից, Ավստրալական Միության, Նոր Զելանդիայի, Սինգապուրի Հանրապետության և Կորեայի Հանրապետության քաղաքացիների համար սահմանվել է առանց մուտքի վիզայի ռեժիմ:
- Մանրամասները
Կայուն դրամական միջոցով ալիմենտի չափ սահմանելու առանձնահատկությունները.
Հայաստանի Հանրապետությունում անչափահասի համար յուրաքանչյուր ամիս բռնագանձման ենթակա ալիմենտի չափը Դատարանը որոշվում է հետևյալ երկու եղանակներից մեկի կիրառմամբ. 1. ալիմենտ վճարելու պարտավորություն ունեցող ծնողի վաստակից և (կամ) այլ եկամտից ըստ որոշակի բաժնային հարաբերակցության՝ պայմանավորված երեխաների թվով, 2. ալիմենտի որոշակի կայուն չափ սահմանելով:
- Մանրամասները
Ինչպես հայտնի է, դատական ակտի հարկադիր կատարման նպատակով պահանջատիրոջ (կամ դրա համար հատուկ լիազորված նրա ներկայացուցչի) դիմումի հիման վրա կատարողական թերթը տալիս է այն ընդունած առաջին ատյանի դատարանը: Ի թիվս այլ տեղեկությունների, կատարողական թերթում Դատարանները նշում են կատարողական թերթը կատարման ներկայացնելու ժամկետը, ինչը կատարելու անհրաժեշտությունը 2018 թվականի ապրիլի 1-ից այլևս չի լինելու: