Համաձայն հարկային օրենսգրքի փոփոխությունների, եթե հարկային գործակալի կողմից հարկ վճարողներին վճարվող եկամուտների մասով առկա չեն հարկային հաշիվ, ճշգրտվող հարկային հաշիվ, հաշիվ վավերագիր, ճշգրտվող հաշիվ վավերագիր , ապա այդ եկամուտների մասով եկամտային հարկը հաշվարկվում է 20 տոկոս դրույքաչափով, նախկին 11 տոկոսի փոխարեն.
Սահմանված բացառությունը վերաբերում է այն դեպքերի, երբ վճարվող եկամուտների մասով առկա են հաշվարկային փաստաթուղթ չհամարվող՝ օրենսդրությամբ սահմանված կարգով կազմված՝ վճարվող եկամուտները հիմնավորող այլ փաստաթղթեր, որտեղ նշված են ապրանք մատակարարող, աշխատանք կատարող և (կամ) ծառայություն մատուցող ֆիզիկական անձի՝ հարկ վճարողի հաշվառման համարը (առկայության դեպքում), անունը, ազգանունը, բնակության վայրի հասցեն, անձնագրի (կամ անձը նույնականացնող այլ փաստաթղթի) սերիան և (կամ) համարը: