ՀՀ կառավարության 6 մարտի 2018 թվականի N 238-Ն որոշմամբ, որն  ուժի մեջ է մտել 22 մարտի 2018թ-ից, Ավստրալական Միության, Նոր Զելանդիայի, Սինգապուրի Հանրապետության և Կորեայի Հանրապետության քաղաքացիների համար սահմանվել է առանց մուտքի վիզայի ռեժիմ:

Համաձայն "Օտարերկրացիների մասին" Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշել է
Ավստրալական Միության, Նոր Զելանդիայի, Սինգապուրի Հանրապետության և Կորեայի Հանրապետության քաղաքացիների համար սահմանել առանց մուտքի վիզայի ռեժիմ` 2018 թվականի մարտի 19-ից:
Սահմանել, որ Ավստրալական Միության, Նոր Զելանդիայի, Սինգապուրի Հանրապետության և Կորեայի Հանրապետության քաղաքացիներն առանց մուտքի վիզայի կարող են գտնվել Հայաստանի Հանրապետության տարածքում` "Օտարերկրացիների մասին" Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետով (Հայաստանի Հանրապետության տարածքում կարող են մնալ առավելագույնը 180 օր ժամկետով՝ մեկ տարվա ընթացքում, եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով այլ ժամկետ սահմանված չէ):
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` սույն որոշման մասին ծանուցել Ավստրալական Միությանը, Նոր Զելանդիային, Սինգապուրի Հանրապետությանը և Կորեայի Հանրապետությանը:
Որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, և դրա գործողությունը տարածվում է 2018 թվականի մարտի 19-ից հետո ծագած հարաբերությունների վրա:

© 2010 Այլեքս իրավաբանական գրասենյակ.  
Այլեքս ™ Հեղինակային իրավունքները պաշտպանված են

 

Կայքի պատրաստումը՝
Popoke.Digital