Այսուհետ ՀՀ քաղաքացուց ծնված երեխան կարող է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերել անակախ օտարերկրյա ծնողի համաձայնությունից, եթե երեխան բնակվում է Հայաստանի Հանրապետությունում: Ինչպես նախկին, այնպես էլ ներկայիս կարգավորումներով ՀՀ և օտարերկրյա քաղաքացուց ծնված երեխան Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն է ձեռք բերում ծնողների փոխադարձ համաձայնությամբ:

2017 դեկտեմբերի 28-ին ուժի մեջ են մտել «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխությունները:
Հիշյալ փոփոխություններով՝ դեռևս 2003 թվականին ընդունված և գործողության ժամկետը բազմակի անգամ երկարաձգած հիշյալ օրենքը գործելու է մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31-ը:   

2017 թվականի հոկտեմբերի 25-ին Ընդունված օրենքով , որով լրացում է կատարվել Արժութային կարգավորման եւ արժութային վերահսկողության մասին" Հայաստանի Հանրապետության 2004 թվականի նոյեմբերի 24-ի օրենքում սահմանվել է հնարավորություն   բանկերի եւ վարկային կազմակերպությունների կողմից տրամադրած արտարժութային վարկերի տոկոսագումարները վարկառուի ցանկությամբ վճարել   այն արտարժույթով, որով  տրամադրվել է վարկը:

© 2010 Այլեքս իրավաբանական գրասենյակ.  
Այլեքս ™ Հեղինակային իրավունքները պաշտպանված են

 

Կայքի պատրաստումը՝
Popoke.Digital