Պարտապանի գույքի վրա բռնագանձում տարածելու հաջորդականությունը:
2024 թվականի մայիսի 22-ին ընդունված օրենքով լրացումներ և փոփոխություններ է կատարվել «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքում, որտեղ հստակեցվել է պարտքի առակյության դեպքում բռնագանձում տարածելու հետևյալ հաջորդականությունը։
Օրենքի 56-րդ հոդվածի տեքստը շարադրվել հետեւյալ խմբագրությամբ.
1. Պարտապանի աշխատավարձի եւ այլ տեսակի եկամուտների վրա տարածվում է բռնագանձում, եթե`
1) պարտապանը չունի գույք, կամ եղած գույքը բավարար չէ բռնագանձվող գումարը լրիվ մարելու համար.
2) կատարվում է պարբերաբար մուծումների բռնագանձման վերաբերյալ վճիռ:
2. Մինչեւ 200 000 Հայաստանի Հանրապետության դրամ բռնագանձման ենթակա պահանջով կատարողական վարույթով պարտապանի դրամական միջոցների բացակայության կամ անբավարարության դեպքում հարկադիր կատարողը բռնագանձում է տարածում պարտապանի աշխատավարձի եւ սույն գլխով նախատեսված այլ եկամուտների վրա` անկախ շարժական եւ անշարժ գույքի առկայությունից:
3. 200 000 Հայաստանի Հանրապետության դրամ եւ ավելի բռնագանձման ենթակա պահանջով կատարողական վարույթով պարտապանի դրամական միջոցների բացակայության կամ անբավարարության դեպքում պահանջատիրոջ համաձայնությամբ պարտապանի աշխատավարձի եւ սույն գլխով նախատեսված այլ եկամուտների վրա կարող է բռնագանձում տարածվել, եթե պարտապանի աշխատավարձի եւ դրան հավասարեցված այլ վճարումների չափը բավարար է, դրանց վրա բռնագանձում տարածելով, պահանջներն առավելագույնը վեց ամսվա ընթացքում մարելու համար` անկախ շարժական եւ անշարժ գույքի առկայությունից:
4. Պարտապանի աշխատավարձի եւ սույն գլխով նախատեսված այլ եկամուտների անբավարարության դեպքում հարկադիր կատարողը բռնագանձումը տարածում է պարտապանի այլ գույքի վրա:
5. Սույն գլխի կանոնները կիրառվում են պարտապանի դրամական միջոցների վրա արգելանք կիրառելուն նախորդող մեկ ամսվա համար եւ դրանից հետո հաշվարկված եւ պարտապանի ստացած աշխատավարձի եւ այլ տեսակի եկամուտների նկատմամբ:
6. Պարտապանի ամուսնու` սույն գլխով նախատեսված եկամուտները բռնագանձման ենթակա չեն:":
ՀՈԴՎԱԾ 3. Օրենքի 58-րդ հոդվածում`
1) 1-ին մասում`
ա. առաջին նախադասությունը "մինչեւ բռնագանձվող գումարների լրիվ մարումը" բառերից հետո լրացնել ", այնպես, որ բռնագանձում տարածելուց հետո պարտապանի` սույն գլխով նախատեսված եկամուտների հանրագումարը պակաս չլինի օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի չափից" բառերով,
բ. 1-ին մասի երկրորդ նախադասության "կարող է պահվել երեսուն տոկոսից ոչ ավելի` մինչեւ բռնագանձվող գումարի լրիվ մարումը" բառերը փոխարինել "մինչեւ բռնագանձվող գումարի լրիվ մարումը կարող է պահվել երեսուն տոկոսից ոչ ավելի` հաշվի առնելով սույն մասով նախատեսված սահմանափակումը" բառերով.
2) 3.1-ին մասը "լրիվ մարումը" բառերից հետո լրացնել ", այնպես, որ բռնագանձում տարածելուց հետո վճարման ենթակա գումարը պակաս չլինի Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած սոցիալական նպաստի չափից" բառերով: