«Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» 2017 թվականի ապրիլի 11-ի պայմանագրի առաջին հավելվածով հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 266-րդ հոդվածի 3-րդ կետի 2-րդ պարբերության համաձայն՝ 
անձնական օգտագործման ապրանքներն առանց մաքսատուրքերի, հարկերի վճարման Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծելու արժեքային, քաշային և (կամ) քանակական նորմերը սահմանվում են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից՝ ելնելով անձնական օգտագործման այդ ապրանքները Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծելու եղանակներից: Համապատասխան նորմերը սահմանված են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2017 թվականի դեկտեմբերի 20-ի N107 որոշմամբ (այսուհետ՝ Որոշում)։
 
 
Ինչպես հայտնի է՝ ՀՀ տարածք անձնական օգատագործման համար ապրանքները կարող են ներմուծվել երեք եղանակով
- Փոստային
- Ցամաքային 
- Օդային
2024թ-ի դրությամբ․
Փոստային ապրանքների ներմուծման անմաքս շեմը- մինչև 200 հազար դրամ և 31 կգ:
Ցամաքային՝ հետիոտնային եղանակով ուղեկցվող և (կամ) չուղեկցվող ուղեբեռով անձնական ապրանքների ներմուծման անմաքս շեմը-  մինչև  200 եվրոյին համարժեք դրամը և 10 կիլոգրամը։
Օդային տրանսպորտով ժամանող ուղևորների համար անմաքս շեմը - 10 հազար եվրո և 50 կգ:

© 2010 Այլեքս իրավաբանական գրասենյակ.  
Այլեքս ™ Հեղինակային իրավունքները պաշտպանված են

 

Կայքի պատրաստումը՝
Popoke.Digital