Օրենքի գործողության ոլորտն ընդգրկում է 1992 թվականի աշնանային զորակոչից մինչև 2015 թվականի մայիսի 1-ն ընկած ժամանակահատվածը և տարածվում է այդ ընթացքում «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայության չզորակոչված (զորակոչից խուսափած) ու 27 (պահեստազորի սպաները՝ 35) տարին լրացած կամ մինչև 27 (35) տարին լրանալը «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու կամ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու հիմքեր ձեռք բերած Հայաստանի Հանրապետության քաղաքացիների (անձանց) վրա:

Օրենքի գործողությունը տարեց տարի երկարաձգվել է՝ հնարավորություն տալով պարտադիր զինվորական ծառայության չզորակոչված (զորակոչից խուսափած) 27 տարին լրացած քաղաքացիներին ազատվել քրեական պատասխանատվությունից և պարտադիր զինվորական ծառայությունից:
Վճարը հատուկ բացված հաշվեհամարին մուծելուց հետո 1 ամսվա ընթացքում տրվում է գրավոր պատասխան: Մեկ ամիս անց քրեական հետապնդման դադարեցման մասին կայացվում է որոշում : Օրենքը գործում է 2004թ-ից  և առ այսօր այն տարածվում է մինչև 2015 թվականը ծառայությունից խուսափած անձանց վրա, այսինքն` հաշվի առնելով, որ պետք է լրացած լինի անձի 27 տարին, ապա օրենքի արտոնությունից օգտվում  են մինչև 1988թ-ը ծնվածները: (2017թ-ի դրությամբ):
Սակայն ՀՀ կառավարության պաշտոնական ներկայացուցիչների խոսքով Օրենքի գործողության հետագա երկարաձգումը շարունակական չի լինելու և այն 2019թ-ից հետո չի երկարաձգվելու, որի պարագայում կամ պետք է լրանա օրենքով սահմանված քրեական  պատասխանատվության ենթարկելու ժամկետը կամ անձը Հայաստան գալու դեպքում կենթարկվի քրեական  պատասխանատվության : Այսինքն` որևէ անձ, ով ենթադրենք 2019թ-ի դրությամբ 26 տարեկան է և չի անցել պարտադիր զինվորական ծառայություն,   պետք է ներկայանա ծառայության, հակառակ  դեպքում կենթարկվի  քրեական պատասխանատվության :  ՀՀ Քրեական օրենսգրքի 327 հոդվածի 1 մասի համաձայն Ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայության հերթական զորակոչից, վարժական հավաքից կամ զորավարժանքից խուսափելը՝ այդ ծառայությունից ազատվելու՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հիմքերի բացակայության դեպքում՝ պատժվում է կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:
Քանի որ արարքը համարվում է միջին ծանրության հանցագործություն, ուստի և անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե հանցանքն ավարտված համարելու օրվանից անցել է հինգ տարի ժամանակահատվածը:
Հաշվի առնելով, որ Զինապարտության մասին ՀՀ օրենքի 11 հոդվածի համաձայն պարտադիր զինվորական ծառայության են զորակոչվում 18-ից մինչև 27 տարեկան արական սեռի զորակոչիկները (բացառությամբ սույն օրենքի 14-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված դեպքի՝   պետական պատվերով պետական գիտակրթական համակարգի, միջպետական և միջգերատեսչական համաձայնագրերով օտարերկրյա պետությունների կամ սույն օրենքի 16 հոդվածի երկրորդ մասով նախատեսված դեպքում ասպիրանտուրայում սովորողների, ինչպես նաև արդարադատության ակադեմիայի ունկնդիրների, որոնց տարկետում տրվում է մինչև ուսման ավարտը: Եթե նշված անձինք ուսումն ավարտում են 27 տարեկանից բարձր տարիքում, ապա պարտադիր զինվորական ծառայության են կանչվում ասպիրանտուրան կամ արդարադատության ակադեմիան ավարտելուն հաջորդող զորակոչի ընթացքում:) , ապա ընդհանուր կանոնի համայն անձի քրեական պատասխանատվության ենթարկելու ժամկետը անցած կհամարվի միայն 32 տարեկանը լրանալու դեպքում:
Տուգանքի չափը այս պահին կազմում է 1,000,000 ՀՀ դրամ, սակայն այն կարող է փոխվել 3,600,000 ՀՀ դրամ. Օրենսդրական փոփոխության դեպքում կծանուցվի հավելյալ:

© 2010 Այլեքս իրավաբանական գրասենյակ.  
Այլեքս ™ Հեղինակային իրավունքները պաշտպանված են

 

Կայքի պատրաստումը՝
Popoke.Digital