- Մանրամասները
ՀՀ քրեական օրենսգրքում 2016 թվականի դեկտեմբերի 23-ին կատարված լրացմամբ սահմանվել է քրեական պատասխանատվություն ապօրինի հարստանալու համար, որն ուժի մեջ է մտնում 2017 թվականի հուլիսի 1-ից:
Օրենքը հետադարձ ուժ չունի և կիրառվելու է միայն 2017 թվականի հուլիսի 1-ից հետո՝ համապատասխան հանցագործության հատկանիշների ի հայտ գալու դեպքում և միայն այն անձանց նկատմամբ, ովքեր պարտավորություն ունեն ներկայացնելու իրենց գույքի և դրամական միջոցների հայտարարագիր, այլ կերպ ասած պաշտոնատար անձանց նկատմամբ:
- Մանրամասները
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի օրինականության վերահսկողության տեսչությունը Հայաստանի Հանրապետության կառավարության 22 դեկտեմբերի 2016 թվականի N 1384-Ն որոշմամբ լուծարվել է և հիմնադրվել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի վերահսկողական ծառայություն` աշխատակազմի առանձնացված ստորաբաժանման կարգավիճակով:
- Մանրամասները
Այն կազմակերպությունները և ԱՁ-ները, որոնք 2013 թվականի հունվարի 1-ից մինչև 2017 թվականի հունվարի 1-ը հարկային մարմին չեն ներկայացրել որևէ հաշվետվություն, չունեն գույք և պարտավորություններ կլուծարվեն Օրենքով սահմանված կարգով :