Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի դատավոր Կարինե Սոսիկի Բաղդասարյանը թույլ է տվել միաժամանակ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի, ՀՀ Սահմանադրության, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի խախտումներ:
ՀՀ Վարչական դատարանի դատավոր Կարինե Բաղդասարյանը խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 77 հոդվածի 1 մասը և 79 հոդվածի 2 մասը. Մասնավորապես.
Համաձայն ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 77 հոդվածի 1 մասի Հայցադիմումն ստանալուց հետո` մեկշաբաթյա ժամկետում, վարչական դատարանը կայացնում է հետևյալ որոշումներից մեկը. 1)հայցադիմումը վարույթ ընդունելու մասին, 2)հայցադիմումը վերադարձնելու մասին, 3)հայցադիմումի ընդունումը մերժելու մասին. 4)հայցադիմումը վերահասցեագրելու մասին։
Համաձայն ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 79 հոդվածի 2 մասի Վարչական դատարանը հայցադիմումը վերադարձնելու մասին կայացնում է որոշում, որը հայցադիմումի և դրան կից փաստաթղթերի հետ եռօրյա ժամկետում ուղարկում է հայցվորին։
Թիվ ՎԴ/0719/05/17 վարչական գործը 30-01-2017 թ-ին մակագրվել է դատավոր Կարինե Բաղդասարյանին /անգործությունը ոչ իրավաչափ ճանաչելու պ/մ ընդդեմ ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայութան/, սակայն վերջինս խախտել է օրենքով սահմանված առավելագույն ժամկետը, որը սույն գործով հանդիսացել է 10 փետրվարի 2017թ-ը և հայցադիմումը կից փաստաթղթերով վերադարձրել է միայն 07 մարտի 2017 թ-ին, դեռ ավելին, Datalex.am դատական տեղեկատվական համակարգում որպես վերադարձման օր է նշել 06-02-2017թ-ը, այսինքն ինչպես սահմանված դատավարական ժամկետն է խախտել 24 օրով, այնպես էլ գոյություն չունեցող տվյալներ է մուտք արել Datalex.am դատական տեղեկատվական համակարգ:
Առանձին անդրադառնալով վերադարձման հիմքերին, որոշմամբ փաստել է, որ հայցադիմումը վերադարձնելու հիմքը ոչ հստակ ձևակերպված պահանջն է՝ նշելով «որը, թեև սույն հայցադիմումով առկա է, սակայն ձևակերպված է ոչ հստակ` հնարավորություն չտալով դատարանին որոշելու հայցի առարկան կազմող պահանջը` դրանով իսկ ըստ էության նույնանալով պահանջի բացակայության հետ»։ Սակայն պահանջը հայցով ձևակերպված եղել է հստակ և հասկանալի ձևակերպված, այն է «ոչ իրավաչափ ճանաչել Պատասխանողի այն գործողությունները կամ անգործությունը, որով օրենքով սահմանված ժամկետում չի տրամադրվել պահանջվող փաստաթղթերը:» Վերադարձնելու որոշմամբ նշվել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 79-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի խախտման վերաբերյալ, որը վերաբերում է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով սահմանված հայցադիմում ներկայացնելիս հայցվորի պահանջը նշելուն, մասնավորապես հայցադիմումը վերադարձվում է, եթե չի բովանդակում է հայցվորի պահանջը, սակայն միևնույն ժամանակ վերադարձնելու որոշմամբ արձանագրել է պահանջի՝ հայցադիմումով առկա լինելը: Սույնով փաստացիորեն իրականացրել է գործի ըստ էության քննություն հայցադիմումը վարույթ ընդունելու փոխարեն և խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով սահմանված սպառիչ հիմքերը, որոնց առկայության պարագայում միայն ներկայացված հայցադիմումը հնարավոր է վերադարձնել հայցվորին: Պետք է փաստել, որ թեև պահանջը ձևակերպված է եղել առավել քան հստակ, սակայն նույնիսկ, եթե այն ոչ հստակ է ձևակերպված, ապա ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով սահմանված հիմք չի կարող հանդիսանալ ներկայացված հայցադիմումը վերադարձնելու համար:
Այսինք Դատավոր Կարինե Բաղդասարյանը մերժել է վարույթ ընդունել հայցը օրենքին և իրականությանը չհամապատասխանող պատճառաբանություններով` դրանով իսկ մերժելով արդարադատության իրականացումը թույլ է տվել ՀՀ Սահմանադրության 18 և 19-րդ հոդվածների, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածով սահմանված դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքների խախտումներ՝ կայացնելով չպատճառաբանված դատական ակտ:
ՀՀ Սահմանադրական դատարանը 9 ապրիլի 2007թ. ՍԴՈ-690 որոշման մեջ հստակ իրավական դիրքորոշումներ է արտահայտել դատական ակտի պատճառաբանված լինելու սահմանադրաիրավական անհրաժեշտության վերաբերյալ, և այդ դիրքորոշումներն ամբողջությամբ վերաբերելի են նաև քննության առարկա գործին: Սահմանադրական դատարանը նշել է, որ օրենսդրությունն ընդհանրապես պետք է բացառի չպատճառաբանված դատական ակտի գոյությունը, որովհետև նման ակտը չի կարող համապատասխանել իրավական պետության հիմնարար սկզբունքներին, չի կարող երաշխավորել մարդկանց իրավունքների արդյունավետ դատական պաշտպանություն, ինչպես նաև ապահովել խախտված իրավունքների արդյունավետ վերականգնում:
Հայցատեսակի սխալ ընտրությունը չպետք է հանգեցնի դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակմանը