- Մանրամասները
2017 թվականի հունիսի 9-ին Ընդունված օրենքով, որն ուժի մեջ է մտնելու 2018 թվականի հունվարի 1-ից, ստեղծվում է Ազդարարման համակարգ: Կոռուպցիայի վերաբերյալ տեղեկությունների դեպքում հնարավոր կլինի այդ մասին հայտնել նույնիսկ անանուն՝ Ազդարարման միասնական էլեկտրոնային հարթակ տվյալները մուտք անելու միջոցով, իսկ իրավասու մարմինն իրավունք չի ունենալու միջոցներ ձեռնարկելու անանուն հաղորդում ներկայացրած ազդարարի անձնական տվյալները բացահայտելու ուղղությամբ:
- Մանրամասները
2017 թվականի հունիսի 9-ին ընդունված նոր օրենքով Հայաստանում ստեղծվում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով, որպես ինքնավար պետական մարմին:
Հանձնաժողովը գործելու է Երևան քաղաքում կազմված է լինելու հինգ անդամից որոնց նշանակում է Ազգային ժողովը` վեց տարի ժամկետով:
- Մանրամասները
2018 թվականի հունվարի 1-ից այն օտարերկրյա քաղաքացիներն ու քաղաքացիություն չունեցող անձինք, ովքեր ՀՀ տարածքում ձեռք կբերեն ապրանքներ և դրանք ձեռքբերման պահից 90 օրվա ընթացքում կարտահանեն Հայաստանի Հանրապետությունից, կարող են հետ ստանալ ապրանքները ձեռք բերելիս վճարած ԱԱՀ-ի գումարները: