- Մանրամասները
Օֆշորային երկրներ՝ Հայաստանի համար.
Հայաստանի Հանրապետության կառավարությունը 1 հունիսի 2017 թվականի N 595-Ն որոշմամբ սահմանել է օֆշորային գոտիների (երկրների) ցանկը (որոշումն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հունվարի 1-ից:
Որոշումը փոխարինելու է 4 հուլիսի 2012 թվականի N 915-Ն որոշմանը, սահմանված երկրների ցանկում փոփոխություններով:
- Մանրամասները
Հայաստանի Հանրապետության կառավարությունը 8 հունիսի 2017 թվականին ընդունել է N 619-Ն որոշումը ՀՀ միջազգային զարգացման կազմակերպությունների ցանկը սահմանելու մասին (որոշումն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հունվարի 1-ից:): Որոշման պրակտիկ նշանակությունը պայմանավորված է ՀՀ նոր Հարկային օրենսգրքի 114 հոդվածի կիրառմամբ, որն ուժի մեջ է մտնելու 2018 թ-ի հունվարի 1-ից:
- Մանրամասները
Առաջին հայացքից պարզունակ թվացող և հիմնականում հայցի բավարարում ենթադրող ալիմենտի բռնագանձման գործերն ունեն խնդրահարույց կողմեր:
Գործնականում դատական քննության ընթացքում առանձնակի բարդություն է ներկայացնում ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվող կամ անօրինական աշխատանք կատարող ծնողի՝ կայուն վաստակ ունենալու հանգամանքի և ստացվող վաստակի չափի պարզումը: Ալիմենտի բռնագանձման վեճերով, մինչդեռ, կայուն վաստակ ունենալու հանգամանքի պարզումն ունի էական նշանակություն: