2017 թվականի հունիսի 9-ին ընդունված նոր օրենքով Հայաստանում ստեղծվում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով, որպես ինքնավար պետական մարմին:
Հանձնաժողովը գործելու է Երևան քաղաքում կազմված է լինելու հինգ անդամից որոնց նշանակում է Ազգային ժողովը` վեց տարի ժամկետով:
Հանձնաժողովի գործառույթներն են`
բարձրաստիճան պաշտոնատար անձանց անհամատեղելիության պահանջների և այլ սահմանափակումների, ինչպես նաև բարձրաստիճան պաշտոնատար անձանց, բացառությամբ պատգամավորների, դատավորների և դատախազների, էթիկայի կանոնների, իրավիճակային շահերի բախման կարգավորումների պահպանմանը հետևելը.
հայտարարագրման գործընթացը կանոնակարգելը, հայտարարագրերն ստուգելն ու վերլուծելը.
օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջների և այլ սահմանափակումների կիրառման միասնականությունն ապահովելը.
կոռուպցիայի դեմ պայքարին առնչվող քաղաքականության մշակմանը մասնակցելը: