Օֆշորային երկրներ՝ Հայաստանի համար.
Հայաստանի Հանրապետության կառավարությունը 1 հունիսի 2017 թվականի N 595-Ն որոշմամբ սահմանել է օֆշորային գոտիների (երկրների) ցանկը (որոշումն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հունվարի 1-ից:
Որոշումը փոխարինելու է 4 հուլիսի 2012 թվականի N 915-Ն որոշմանը, սահմանված երկրների ցանկում փոփոխություններով:
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 125-րդ հոդվածի 6-րդ մասը եւ 361-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
ՑԱՆԿ
ՕՖՇՈՐԱՅԻՆ ԳՈՏԻՆԵՐԻ (ԵՐԿՐՆԵՐԻ)
1. Անդորրայի Իշխանապետություն
2. Անտիգուա եւ Բարբուդա
3. Ամերիկայի Միացյալ Նահանգներ (միայն հետեւյալ տարածաշրջաններում)`
1) Գուամ կղզի
2) Դելավեր նահանգ
3) Մարիանյան կղզիներ
4) Պուերտո Ռիկոյի Համագործակցություն
5) Վիրջինյան կղզիներ
4. Արաբական Միացյալ Էմիրություններ
5. Բահամյան Կղզիների Համագործակցություն
6. Բահրեյնի Թագավորություն
7. Բարբադոս
8. Բելիզ
9. Բոթսվանայի Հանրապետություն
10. Բրունեյ Դարուսսալամի Սուլթանություն
11. Գվատեմալայի Հանրապետություն
12. Գրենադա
13. Դոմինիկայի Համագործակցություն
14. Թանժեր (Մարոկկոյի Թագավորություն)
15. Իռլանդիայի Հանրապետություն
16. Լաբուանի Դաշնային Տարածք (Մալայզիա)
17. Լիբանանի Հանրապետություն
18. Լիբերիայի Հանրապետություն
19. Լիխտենշտեյնի Իշխանություն
20. Լյուքսեմբուրգի Մեծ Դքսություն
21. Կոմորների Միություն
22. Կիպրոսի Հանրապետություն
23. Կոստա Ռիկայի Հանրապետություն
24. Մադեյրա (Պորտուգալիայի Հանրապետության ինքնավար մարզ)
25. Մալդիվյան Հանրապետություն
26. Մալթայի Հանրապետություն
27. Մավրիկիոսի Հանրապետություն
28. Մավրիտանիայի Իսլամական Հանրապետություն
29. Մարշալյան Կղզիների Հանրապետություն
30. Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն (միայն հետեւյալ տարածաշրջաններում)`
1) Անգիլիա կղզի
2) Բերմուդյան կղզիներ
3) Բրիտանական Վիրջինյան կղզիներ
4) Թերքս եւ Կայքոս կղզիներ
5) Կայմանյան կղզիներ
6) Մոնսերատ կղզի
7) Ջիբրալթար
8) Մեն կղզի
9) Նորմանդյան կղզիներ (Ջերսի, Հերնսի, Սարկ, Օլդերնի կղզիներ)
31. Միկրոնեզիայի Դաշնային Նահանգներ
32. Մոնակոյի Իշխանապետություն
33. Նաուրուի Հանրապետություն
34. Նիդերլանդների Թագավորություն (միայն հետեւյալ տարածաշրջաններում)`
1) Անտիլյան կղզիներ
2) Արուբա
3) Սենտ Մարտեն (միայն նիդերլանդական հատված)
35. Նոր Զելանդիա (միայն հետեւյալ տարածաշրջաններում)`
1) Կուկի կղզիներ
2) Նիուե
36. Շվեյցարիայի Համադաշնություն
37. Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն (միայն հետեւյալ հատուկ վարչական շրջաններում)`
1) Մակաո (Աոմին)
2) Սյանգան (Հոնգկոնգ)
38. Պալաուի Հանրապետություն
39. Պանամայի Հանրապետություն
40. Ջամայկա
41. Սամոայի Անկախ Պետություն
42. Սան Մարինոյի Հանրապետություն
43. Սեյշելյան Կղզիների Հանրապետություն
44. Սենթ Լյուսիա
45. Սենթ Վինսենտ եւ Գրենադիններ
46. Սենթ Քիթսի եւ Նեւիսի Դաշնություն
47. Սինգապուրի Հանրապետություն
48. Վանուատուի Հանրապետություն
49. ՈՒրուգվայի Արեւելյան Հանրապետություն
50. Ֆիլիպինների Հանրապետություն
51. Ֆրանսիական Պոլինեզիա (Ֆրանսիայի Հանրապետություն)