- Մանրամասները
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքի 128-րդ հոդվածի 4-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը 10 հունվարի 2019 թվականի N 7-Ն որոշմամբ հաստատել է" Տասնութ տարին լրացած որդեգրված անձին իր որդեգրման փաստի, ծննդավայրի և ժամանակի, ինչպես նաև իր կենսաբանական ծնողների անձնական տվյալների վերաբերյալ տեղեկությունների տրամադրման կարգը: Որոշումն ուժի մեջ է մտել 2019թ-ի փետրվարի 2-ից:
- Մանրամասները
Հայաստանի Հանրապետության կառավարության 20 դեկտեմբերի 2018 թվականի N 1509-Ն որոշմամբ, որն ուժի մեջ է մտել 22 դեկտեմբերի 2018թ-ին՝ Սահմանվել է թարգմանչի որակավորման կարգը:
- Մանրամասները
Ինչպես հայտնի է, 2019 թվականի հունվարի 1-ից օտարերկրացուն աշխատանքի ընդունելու համար գործատուն ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից նախապես պետք է ձեռք բերի աշխատանքի թույլտվություն: Այնուամենայնիվ, որոշ դեպքերում օտարերկրացին կարող է Հայաստանի Հանրապետությունում աշխատել առանց աշխատանքային թույլտվության: