Հայաստանի Հանրապետության կառավարությունը 24 հունվարի 2019 թվականի N 36-Ն որոշմամբ՝ Փոխադարձության սկզբունքի հիման վրա սահմանել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Հոնկոնգի հատուկ վարչական շրջանի անձնագիր կրող քաղաքացիների համար առանց մուտքի վիզայի այցելությունների ռեժիմ` 2019 թվականի մարտի 3-ից:

Հայաստանի Հանրապետության կառավարությունը փոխադարձության սկզբունքի հիման վրա կամ անհրաժեշտության դեպքում նաև միակողմանիորեն որոշ պետությունների քաղաքացիների համար կարող է սահմանել առանց մուտքի վիզայի այցելությունների ռեժիմ կամ որոշակի կատեգորիայի անձանց կարող է ազատել մուտքի վիզա ձեռք բերելու պահանջից:
Ուստի Կառավարությունը սահմանել է, որ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Հոնկոնգի հատուկ վարչական շրջանի անձնագիր կրող քաղաքացիներն առանց մուտքի վիզայի կարող են գտնվել Հայաստանի Հանրապետության տարածքում` առավելագույնը 180 օր ժամկետով՝ մեկ տարվա ընթացքում
Քանի որ որոշումը հիմնված է փոխադարձության սկզբունքի հիման վրա, ուստի Հայաստանի քաղաքացիները կարող են Հոնկոնգի հատուկ վարչական շրջան մուտք գործել նմանապես՝ առանց մուտքի վիզայի:

© 2010 Այլեքս իրավաբանական գրասենյակ.  
Այլեքս ™ Հեղինակային իրավունքները պաշտպանված են

 

Կայքի պատրաստումը՝
Popoke.Digital