Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքի 128-րդ հոդվածի 4-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը 10 հունվարի 2019 թվականի N 7-Ն որոշմամբ հաստատել է" Տասնութ տարին լրացած որդեգրված անձին իր որդեգրման փաստի, ծննդավայրի և ժամանակի, ինչպես նաև իր կենսաբանական ծնողների անձնական տվյալների վերաբերյալ տեղեկությունների տրամադրման կարգը: Որոշումն ուժի մեջ է մտել 2019թ-ի փետրվարի 2-ից:
Տեղեկանքները տրամադրվում են 18 տարին լրացած որդեգրված անձին` իր որդեգրման փաստի, ծննդավայրի և ժամանակի, ինչպես նաև իր կենսաբանական ծնողների անձնական տվյալների վերաբերյալ: Տեղեկանքներ ստանալու իրավունք ունեցող անձը Տեղեկանքներ ստանալը կարող է հանձնարարել այլ անձի` նոտարական կարգով հաստատված լիազորագրի առկայության դեպքում:
Լիազորված պետական մարմնի կողմից Տեղեկանքները տրամադրվում են այն որդեգրված անձին (վերջինիս որդեգրման փաստի և կենսաբանական ծնողների վերաբերյալ), որը որպես որդեգրման ենթակա երեխա հաշվառվել, և որի որդեգրումն իրականացվել է Հայաստանի Հանրապետությունում:
Կենտրոնական մարմնի կողմից Տեղեկանքները տրամադրվում են այն որդեգրված անձին (վերջինիս որդեգրման փաստի և կենսաբանական ծնողների վերաբերյալ), որը որպես որդեգրման ենթակա երեխա հաշվառվել է Հայաստանի Հանրապետությունում, և որի որդեգրման գործընթացը կազմակերպվել է Կոնվենցիայի շրջանակներում:
Տեղեկանքները տրամադրվում են դիմում ներկայացնելուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում հայերեն լեզվով և անվճար:
Երեխայի կենսաբանական ծնողի համաձայնությունը կամ հրաժարվելը` երեխային որդեգրելուց հետո իր անձնական տվյալները վերջինիս հայտնելու մասին ձևակերպվում է ծնողի` երեխայի նկատմամբ ծնողական իրավունքներից հրաժարվելու մասին դիմումում, երեխային որդեգրման տալու համաձայնության մեջ կամ առանձին փաստաթղթով: Ծնողի կողմից կարող է համաձայնություն տրվել կարգի 7-րդ կետում նշված իր անձնական տվյալները որդեգրված երեխային մասնակի տրամադրելու մասին` հստակ նշելով այն տվյալները, որոնք վերջինս չի ցանկանում հայտնել որդեգրված անձին:
Երեխայի կենսաբանական ծնողը ցանկացած ժամանակ կարող է դիմել Լիազորված պետական մարմնին կամ երեխայի` ծնողին հայտնի բնակության վայրի Հայաստանի Հանրապետության բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություն` ներկայացնելով երեխային որդեգրելուց հետո վերջինիս իր անձնական տվյալների վերաբերյալ տեղեկությունները հայտնելու համաձայնությունը կամ նման տեղեկություններ չտրամադրելու մասին հայտարարությունը, ինչպես նաև փոփոխել նախկինում տրված հայտարարության (համաձայնության) բովանդակությունը:
Երեխայի կենսաբանական ծնողի կողմից տրված հայտարարությունը (համաձայնությունը) կցվում է երեխայի անձնական գործին:
Ձև 1
ՏԵՂԵԿԱՆՔ
18 տարին լրացած որդեգրված անձի` իր որդեգրման փաստի մասին
Հաստատվում է, որ քաղաքացի________________________________________-ի
(անուն, հայրանուն, ազգանուն)
նկատմամբ իրականացվել է որդեգրման գործընթաց: Քաղաքացին, որպես որդեգրման ենթակա երեխա, կենտրոնական հաշվառման է վերցվել ____________ թվականին: Որպես որդեգրման ենթակա երեխա հաշվառվելու համար հիմք է հանդիսացել
_____________________________________________________________________:
(ծնողի համաձայնությունը, ծնողի` ծնողական իրավունքներից հրաժարվելու
դիմումը և այլն)
Մինչև որդեգրումը քաղաքացու տվյալները`
Անուն, ազգանուն, հայրանուն _________________________________________
Ծննդյան ժամանակ _________________
Ծննդավայր ________________________
Մինչև որդեգրումը որդեգրված անձի պատմությունը`
ա) սոցիալական_______________________________________________________
բ) հոգեբանական _____________________________________________________
գ) բժշկական (հիվանդություններ, պատվաստումներ և այլն)_______________
____________________________________________________________________
____________________________________________________________________
Տեղեկանքը տրամադրող մարմնի նշումներ _________________________________
____________________________________________________________________
(տեղեկանք տրամադրող անձի պաշտոնի անվանում)
__________________________________ ___________________
(անուն, ազգանուն) (ստորագրություն)
"___" ___________ ____ թ.
Ձև 2
ՏԵՂԵԿԱՆՔ
18 տարին լրացած որդեգրված անձի` իր որդեգրման փաստի, կենսաբանական
ծնողների անձնական տվյալների մասին
1. Որդեգրված անձի որդեգրման փաստի մասին տեղեկություններ
Հաստատվում է, որ քաղաքացի __________________________________________-ի
(անուն, հայրանուն, ազգանուն)
նկատմամբ իրականացվել է որդեգրման գործընթաց: Քաղաքացին, որպես որդեգրման ենթակա երեխա, կենտրոնական հաշվառման է վերցվել ____________ թվականին: Որպես որդեգրման ենթակա երեխա հաշվառվելու համար հիմք է հանդիսացել
____________________________________________________________________:
(ծնողի համաձայնությունը, ծնողի` ծնողական իրավունքներից հրաժարվելու
դիմումը և այլն)
Մինչև որդեգրումը քաղաքացու տվյալները`
Անուն, ազգանուն, հայրանուն ________________________________________
Ծննդյան ժամանակ _________________
Ծննդավայր ________________________
Մինչև որդեգրումը որդեգրված անձի պատմությունը`
ա) սոցիալական________________________________________________________
բ) հոգեբանական_______________________________________________________
գ) բժշկական (հիվանդություններ, պատվաստումներ և այլն)________________
_____________________________________________________________________
_____________________________________________________________________
2. Կենսաբանական մոր մասին տեղեկություններ
ա) քաղաքացիություն ___________________________
բ) անուն, հայրանուն, ազգանուն____________________________________
գ) ծննդյան ժամանակ, ծննդյան վայր_________________________________
դ) ազգություն _________________________________
ե) դավանանք _________________________________
զ) կրթություն __________________________________
է) մասնագիտություն____________________________
ը) արյան կարգ _________________________________
թ) ծնողական իրավունքներից հրաժարվելու կամ երեխային որդեգրման տալու պահի դրությամբ`
թա) աշխատանքի վայր ______________________________________________
թբ) հաշվառման հասցե _______________________________________________
թգ) փաստացի բնակության վայր ____________________________________
_____________________________________________________________________
թդ) ընտանեկան կարգավիճակ ________________________________________
(ամուրի, ամուսնացած, ամուսնալուծված, այրի)
թե) երեխան հանդիսանում է կնոջ ___________________________ երեխան
(թվով որերորդ երեխան է)
թզ) առողջական խնդիրներ, հիվանդություններ _______________________
_____________________________________________________________________
_____________________________________________________________________
3. Կենսաբանական հոր վերաբերյալ տեղեկություններ
ա) քաղաքացիություն ___________________________
բ) անուն, հայրանուն, ազգանուն ______________________________________
գ) ծննդյան ժամանակ, ծննդյան վայր____________________________________
դ) ազգություն _________________________________
ե) դավանանք _________________________________
զ) կրթություն __________________________________
է) մասնագիտություն____________________________
ը) արյան կարգ _________________________________
թ) ծնողական իրավունքներից հրաժարվելու կամ երեխային որդեգրման տալու պահի դրությամբ`
թա) աշխատանքի վայր _____________________________________________
թբ) հաշվառման հասցե ______________________________________________
թգ) փաստացի բնակության վայր ____________________________________
_____________________________________________________________________
թդ) ընտանեկան կարգավիճակ ________________________________________
(ամուրի, ամուսնացած, ամուսնալուծված, այրի)
թե) երեխան հանդիսանում է տղամարդու__________________________ երեխան
(թվով որերորդ երեխան է)
թզ) առողջական խնդիրներ, հիվանդություններ __________________________
_____________________________________________________________________
_____________________________________________________________________
4. Ծնողի (ծնողների) կողմից ծնողական իրավունքներից հրաժարվելու դիմումի կամ երեխային որդեգրման տալու համաձայնության պատճառը
_____________________________________________________________________
_____________________________________________________________________
5. Երեխայի գործում առկա երեխայի և նրա կենսաբանական ծնողների վերաբերյալ այլ տեղեկություններ
_____________________________________________________________________
_____________________________________________________________________
Տեղեկանքը տրամադրող մարմնի նշումներ ________________________________
_____________________________________________
(տեղեկանք տրամադրող անձի պաշտոնի անվանում)
____________________________ _____________________
(անուն, ազգանուն) (ստորագրություն)
"___" ____________ _____ թ.
Օրինակելի Ձև 3
______________________________________________________
(նշել այն մարմնի անվանումը, ում ներկայացվում է դիմումը)
Քաղ. __________________________________
(անունը, հայրանունը, ազգանունը)
____________________________-ից
Հասցե` ______________________________________
_____________________________________________
(անձը հաստատող փաստաթղթի անվանումը, համարը,
___________________________________________________
երբ և ում կողմից է տրվել)
Հեռախոս_________________________________________
Էլ. հասցե_________________________________________
ԴԻՄՈՒՄ
Որդեգրման փաստի կամ կենսաբանական ծնողների վերաբերյալ
տեղեկություններ ստանալու մասին
Խնդրում եմ ինձ տրամադրել
[] որդեգրման փաստի մասին տեղեկություններ
[] կենսաբանական հոր մասին տեղեկություններ
[] կենսաբանական մոր մասին տեղեկություններ
(վանդակներում նշվում են հայցվող տեղեկությունները)
Չեմ ցանկանում, որպեսզի տեղեկանքում նշվեն ____________________________
_____________________________________________________________________
_____________________________________________________մասին տվյալները:
(վերը նշված տողը լրացվում է այն դեպքում, երբ հայցողը չի ցանկանում ամբողջական տվյալներ ստանալ որդեգրման փաստի, կենսաբանական ծնողների մասին: Հայցողը հստակ թվարկում է այն տեղեկությունները, որոնց մասին նա չի ցանկանում տեղեկացվել)
Հայտնում եմ հետևյալ տեղեկությունները`
1) Որդեգրված երեխայի մասին.
Անուն, հայրանուն, ազգանուն մինչև որդեգրումը _________________________
Անուն, հայրանուն, ազգանուն որդեգրումից հետո ___________________________
Ծննդյան ժամանակ, ծննդյան վայր _________________________________________
Որդեգրման ժամանակ ____________________________________________________
(դատարանի վճռի կամ որդեգրման ակտի գրանցման և այլն)
Բնակության վայրը մինչև որդեգրումը ___________________________________
2) Որդեգրող մոր անուն, հայրանուն, ազգանուն ___________________________
Քաղաքացիություն _________________________
Ծննդյան ժամանակ ________________________
3) Որդեգրող հոր անուն, հայրանուն, ազգանուն ___________________________
Քաղաքացիություն _________________________
Ծննդյան ժամանակ ________________________
Որդեգրված անձի և որդեգրողների վերաբերյալ այլ տեղեկություններ
_____________________________________________________________________
_____________________________________________________________________
_____________________________________________________________________
Կից ներկայացվում է.
_______________________________ ______________________________
_______________________________ ______________________________
_______________________________ ______________________________
"___" __________թ. ______________________
(ստորագրություն)