- Մանրամասները
«Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության 2006 թվականի դեկտեմբերի 25-ի ՀՕ-51-Ն օրենքում 17 հունիսի 2016 թ-ին ընդունված օրենքով կատարվել են որոշակի փոփոխություններ, որոնք ուժի մեջ են մտել 17 հուլիսի 2016-թ-ին:
Ի թիվս այլոց ավելացվել է կանխատեսվող սնանկության մասին նոր դրույթ
Օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասը լրացվել է հետևյալ բովանդակությամբ 2.2-րդ մասով.
«2.2. Պարտապանն իրավունք ունի դիմելու դատարան կանխատեսվող սնանկության դեպքում, երբ ակնհայտ է, որ առաջանալու են սույն հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 2.1-ին կետերով նախատեսված `պարտապանի սեփական սնանկությունը ճանաչելու հիմքերը»:
- Մանրամասները
Խմբագրությունները հեղեղված են ամուսնալուծությունների եւ դրա հետեւանք երեխաների հետ տեսակցություններն արգելելու, դատական վճիռների չկատարման պատմություններով: Հաճախ զերծ ենք մնում լուսաբանելու այդ հարցը՝ առաջնորդվելով ընտանեկան գաղտնիքի, անհատական տվյալների չհրապարակման սկզբունքով, էթիկայի կանոններով: Սակայն խնդիրը հաճախ չբարձրաձայնելը հանգեցնում է ողբերգությունների: ՀՀ փաստաբանների պալատի անդամ Հասմիկ Օհնիկյանը երեկ «Առավոտի» հետ զրույցի ժամանակ ասաց, որ մեզանում բավականին տարածված երեւույթ է, երբ երեխայի փաստացի խնամքն իրականացնող ծնողը խոչընդոտում է մյուս ծնողի հետ երեխայի տեսակցությանը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2016/07/23/718474/
© 1998 - 2016 Առավոտ – Լուրեր Հայաստանից

2016 թվականի հունիսի 17-ին «Անհատ ձեռնարկատիրոջ մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին ընդունված օրենքով , որ ուժի մեջ է մտնում 23 հուլիսի 2016թ-ին , ավելացվել են պարբերություններ, որոնք ավելի լայն իրավասություններ են տալիս հարկային մարմին: Մասնավորապես նոր օրենքով, եթե ԱՁ հանդիսացող ֆիզիկական անձը որոշել է դադարեցնել իր գործունեությունը, որպես անհատ ձեռնարկատեր և մինչեւ պետական հաշվառումից դուրս գալը չի դիմել հարկային մարմնին բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության ստուգում անցնելու համար, ապա հարկային մարմինն իրավունք ունի ֆիզիկական անձի մոտ օրենքով սահմանված կարգով իրականացնելու պետական բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության ստուգում անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառումից դուրս գալու օրվան հաջորդող երեք տարիների ընթացքում: