- Մանրամասները
Տուգանքի չվճարումը կարող է հանգեցնել Հայաստան մուտքի արգելքի
Եթե օտարերկրացին ՀՀ տարածքում վարում է ՀՀ-ում հաշվառում չունեցող տրանսպորտային միջոց և թույլ է տալիս իրավախախտում
ՀՀ-ում չհաշվառված տրանսպորտային միջոցով կատարել եք իրավախախտո՞ւմ, կարծո՞ւմ եք տեսախցիկն արձանագրել է այն, բայց չե՞ք ստանում իրավախախտման վերաբերյալ կայացված վարչական ակտը: Ի՞նչ պետք է իմանան նման իրավիճակում հայտնված օտարերկրացիները. պատասխանում է փաստաբան Հասմիկ Օհնիկյանը
- Մանրամասները
ՀՀ ԱԺ կողմից ընդունված ՀՀ Հարկային օրենսգիրք.
Օրենսգիրքն ուժի մեջ է մտնելու 01.01.2018թ-ից
ՀՀ Հարկային օրենսգիրք .doc ամբողջական տարբերակ
ՀՀ Հարկային օրենսգիրք .pdf ամբողջական տարբերակ
Ներկայացվում է նաև ՀՀ կառավարության կողմից մշակված Հարկային օրենսգրքի նախագիծը, որը հնարավոր է ներբեռնել մեր կայքից ինչպես .PDF այնպես էլ Word - .doc տարբերակով
ներբեռնել
Հարկային օրենսգրքի նախագիծ .PDF ամբողջական տարբերակ
Հարկային օրենսգրքի նախագիծ .doc ամբողջական տարբերակ
Ազգային Ժողովում փաստաթղթի կոդ Կ-991-18.04.2016-ՏՀ-010/0
Զեկուցող` ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյան
- Մանրամասները
ՀՀ Կենտրոնական բանկի խորհուրդը 04 մարտի 2016թ-ին տվել է թիվ 3 պաշտոնական պարզաբանումը, որով հստակեցվել է բանկերի կողմից արգելանքի կիրառման որոշ հարցեր:
Մասնավորապես հստակեցվել է, որ բանկերն, այսուհետ, հարկադիր կատարողի կողմից էլեկտրոնային հաղորդագրություն ստանալիս արգելանք չեն կիրառելու հետևյալ 3 դեպքերում
1. Անհաշիվ դրամական փոխանցումների նկատմամբ
2. Պահատեղում պահվող հաճախորդի գույքի նկատմամբ,
3. Բանկի հաճախորդի հիմնական պարտավորության դադարումից հետո ի ապահովումն այդ պարտավորության գրավադրված գրավի առարկայի նկատմամբ, որը դեռեւս գտնվում է բանկի պահպանության (տիրապետման) ներքո: