ԱՊՊԱ. Վթարի հետ կապված խնդիրը հնարավոր է լուծել փոխադարձ համաձայնությամբ մեկ օրինակից պատահարի վայրում կազմելով համաձայնեցված հայտարարագիր Եթե

  • Վթարին մասնակից է ոչ ավել, քան 2 տրանսպորտային միջոց

(եթե վթարի հետևանքով 2 -ից ավել մեքենա է վնասվել՝ հայտարարագրի միջոցով այլևս հարցը հնարավոր չէ լուծել)

  • Վթարի կողմերից մեկն ընդունում է իր մեղավորությունը

(մեղավորությունն ընդունած կողմն այդ փաստը հետագայում չի կարող վիճարկել)

  • Վթարի հետևանքով վնասվել է միայն տրանսպորտը

(այսինքն` մարդկանց կամ այլ անձանց գույքին վնաս չի պատճառվել)

  • Ձեր գնահատմամբ վնասի չափը ամեն դեպքում չի գերազանցելու 100.000 ՀՀ դրամը

(հակառակ դեպքում այդ գումարը գերազանցող մասի հատուցում չի տրվելու)

Ցանկալի է այդ հայտարարագրի մեկ օրինակ մշտապես ունենալ մեքենայում.

Ներբեռնել Համաձայնեցված հայտարարագրի օրինակը      pdff    wordd

Հայտարարագիրը լրացվում է երկու մասնակից վարորդների կողմից միաժամանակ` պատահարի վայրում:

Հայտարարագիրը լրացվում է գրիչով, ընթեռնելի ձեռագրով:

Հայտարարագրի բոլոր ազատ դաշտերը ենթակա են պարտադիր լրացման:

«Պատահարում մեղավորությունն ընդունած վարորդ և ՏՄ» սյունակում լրացվում են մեղավոր վարորդի և նրա ավտոտրանսպորտային միջոցի տվյալները, «անմեղ վարորդ և ՏՄ» սյունակում լրացվում են անմեղ վարորդի և նրա կողմից վարած ավտոտրանսպորտային միջոցի տվյալները։

Հայտարարագիրը երկու վարորդների կողմից ստորագրվելուց հետո չի թույլատրվում դրանում իրականացնել որևէ փոփոխություն, ուղղում կամ լրացում:

Հայտարարագիրը լրացվում է մեկ օրինակից և տրվում է անմեղ վարորդին:

 

© 2010 Այլեքս իրավաբանական գրասենյակ.  
Այլեքս ™ Հեղինակային իրավունքները պաշտպանված են

 

Կայքի պատրաստումը՝
Popoke.Digital