- Մանրամասները
2017 թվականի հունիսի 9-ին ընդունված նոր օրենքով Հայաստանում ստեղծվում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով, որպես ինքնավար պետական մարմին:
Հանձնաժողովը գործելու է Երևան քաղաքում կազմված է լինելու հինգ անդամից որոնց նշանակում է Ազգային ժողովը` վեց տարի ժամկետով:
- Մանրամասները
2018 թվականի հունվարի 1-ից այն օտարերկրյա քաղաքացիներն ու քաղաքացիություն չունեցող անձինք, ովքեր ՀՀ տարածքում ձեռք կբերեն ապրանքներ և դրանք ձեռքբերման պահից 90 օրվա ընթացքում կարտահանեն Հայաստանի Հանրապետությունից, կարող են հետ ստանալ ապրանքները ձեռք բերելիս վճարած ԱԱՀ-ի գումարները:
- Մանրամասները
Հարկ վճարողները կդասակարգվեն բարձր, միջին և ցածր ռիսկայնության խմբերում
Հայաստանի Հանրապետության կառավարությունը 25 մայիսի 2017 թվականի N 570-Ն որոշմամբ սահմանել է հարկ վճարողների՝ ըստ ռիսկային չափանիշների դասակարգման կարգը, որն ուժի մեջ է մտնելու 2018 թվականի հունվարի 1-ից: