Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի օրինականության վերահսկողության տեսչությունը Հայաստանի Հանրապետության կառավարության 22 դեկտեմբերի 2016 թվականի N 1384-Ն որոշմամբ լուծարվել է և հիմնադրվել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի վերահսկողական ծառայություն` աշխատակազմի առանձնացված ստորաբաժանման կարգավիճակով:


 Ծառայությունը   նախարարությանը վերապահված իրավասության սահմաններում`
1) նախարարության առանձնացված ստորաբաժանումների, նոտարական եւ քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործունեության համապատասխանությունն օրենքների եւ այլ իրավական ակտերի պահանջներին.
2) դատավորի նկատմամբ օրենքով սահմանված կարգով կարգապահական վարույթ հարուցելու նախարարի լիազորության իրականացման ապահովումը.
3) քաղաքացիների դիմումներին եւ բողոքներին օրենքով սահմանված կարգով ընթացք տալը.
4) նախարարությանը վերապահված այլ վերահսկողական լիազորությունների իրականացման ապահովումը:

  Ծառայությունն իր նպատակների եւ խնդիրների իրականացման համար իրականացնում է հետեւյալ գործառույթները`
1) նախապատրաստում է դատավորի նկատմամբ կարգապահական վարույթի նյութեր.
2) "Նոտարիատի մասին" Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ուսումնասիրում եւ ամփոփում է նոտարների գործունեությունը, վերահսկողության արդյունքներով նախարարին ներկայացնում է առաջարկություններ նոտարի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու եւ կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ.
3) իրականացնում է "Նոտարիատի մասին" Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված վերահսկողություն` նոտարական պալատի կողմից օրենքների, այլ իրավական ակտերի եւ նոտարական պալատի կանոնադրական պահանջների պահպանման նկատմամբ.
4) իրականացնում է վերահսկողություն քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության կողմից օրենքների եւ այլ իրավական ակտերի պահպանման նկատմամբ եւ ապահովում է վերջինիս` օրենքով եւ այլ իրավական ակտերով, վերապահված գործառույթների իրականացումը, ներկայացնում է առաջարկություններ կարգապահական պատասխանատվության ենթարկելու կամ այդպիսի առաջարկով դիմելու վերաբերյալ, իրականացնում է քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործառույթ իրականացնող մարմինների կողմից կայացված վարչական ակտերը վերահսկողության կարգով եւ իր նախաձեռնությամբ վերանայելու նախարարության իրավասությունը.
5) իրականացնում է վերահսկողություն դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից օրենքների եւ այլ իրավական ակտերի պահանջների պահպանման նկատմամբ, ներկայացնում է առաջարկություն հարկադիր կատարողի նկատմամբ ծառայողական քննություն իրականացնելու եւ (կամ) պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ.
6) իրականացնում է վերահսկողություն քրեակատարողական ծառայության կողմից օրենքների եւ այլ իրավական ակտերի պահանջների պահպանման նկատմամբ, ներկայացնում է առաջարկություն քրեակատարողական ծառայողի նկատմամբ ծառայողական քննություն իրականացնելու եւ (կամ) պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ.
7) իրականացնում է վերահսկողություն պրոբացիայի պետական ծառայության կողմից օրենքների եւ այլ իրավական ակտերի պահանջների պահպանման նկատմամբ, ներկայացնում է առաջարկություն պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ.
8) իրականացնում է վերահսկողություն իրավաբանական անձանց պետական գրանցում, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառում իրականացնող մարմնի գործունեության ընթացքում օրենքների եւ այլ իրավական ակտերի պահանջների պահպանման նկատմամբ, ներկայացնում է առաջարկություն պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ.
9) նախարարի հանձնարարությամբ` անցկացնում է ծառայողական քննություններ եւ իրականացնում կարգապահական վարույթներ.
10) քննարկում եւ վերլուծում է դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու հիմքերի, նոտարների, նախարարության առանձնացված ստորաբաժանումների, քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմինների գործունեության վերաբերյալ ներկայացված դիմումները եւ բողոքները.
11) հարուցում եւ իրականացնում է վարչական վարույթ.
12) նախարարի հանձնարարությամբ` իրականացնում է նախարարությանը վերապահված այլ վերահսկողական գործառույթներ, իրականացնում է օրենքով սահմանված այլ գործառույթներ:

Ծառայությունը կառավարում է նախարարը: Ծառայության անմիջական ղեկավարումն իրականացնում է ծառայության պետը, որին պաշտոնի նշանակում եւ պաշտոնից ազատում է նախարարը` "Քաղաքացիական ծառայության մասին" Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
 
Կառուցվածքային ստորաբաժանումներ

1. Առաջին բաժին
2. Երկրորդ բաժին
3. Երրորդ բաժին
4. Չորրորդ բաժին
5. Հինգերորդ բաժին

© 2010 Այլեքս իրավաբանական գրասենյակ.  
Այլեքս ™ Հեղինակային իրավունքները պաշտպանված են

 

Կայքի պատրաստումը՝
Popoke.Digital