Հարևանների միջև հարաբերությունները կկարգավորեն ՀՀ քաղաքացիական օրենսգրքով.

ՀՀ քաղաքացիական օրենսգրքում  2017 թվականի հոկտեմբերի 25-ին կատարված լրացումներով իրավական կարգավորման դաշտ են տեղափոխվել հարևանների միջև առաջացող որոշակի հասարակական հարաբերություններ, որոնք ուժի մեջ են մտնելու 2018թ-ի  փետրվարի 1-ից:

 ՀԱՐԵՎԱՆԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ

ՀՈԴՎԱԾ 225.3. ՀԱՐԵՎԱՆՆԵՐԻ ՄԻՋԵՎ ԾԱԳԱԾ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

1. Սույն գլխի կանոնները կարգավորում են հարևանային հողամասերի կամ այլ անշարժ գույքի փոխադարձ ազդեցության, ջրօգտագործման, բաժանագծի անցկացման և հարևանների միջև ծագող այլ հարաբերություններ:
2. Հարևանային է այն հողամասը կամ ցանկացած այլ անշարժ գույքը, որը որևէ եղանակով ազդեցություն ունի մեկ այլ հողամասի կամ ցանկացած այլ անշարժ գույքի վրա:
3. Հարևանային համարվող անշարժ գույքի սեփականատերերը, ինչպես նաև օրինական տիրապետողները, բացի օրենքով նախատեսված իրավունքներից և պարտականություններից, ունեն փոխադարձ հարգանք ցուցաբերելու պարտականություն:

ՀՈԴՎԱԾ 225.4. ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ

1. Հարևանային համարվող անշարժ գույքի սեփականատերը կամ օրինական տիրապետողը չի կարող արգելել հարևան տարածքից գազի, գոլորշու, հոտի, մրի, ծխի, աղմուկի, ջերմության կամ այլ ազդեցություն, եթե այն չի խոչընդոտում իր անշարժ գույքի օգտագործումը, կամ պայմանավորված է գույքի` տվյալ տարածքին բնորոշ ձևով բնականոն օգտագործմամբ, կամ այդպիսի ազդեցությունն աննշան է:
2. Եթե ազդեցությունը գերազանցում է նորմատիվներով սահմանված չափը և տվյալ տարածքին բնորոշ գույքի բնականոն օգտագործումը և չի կարող վերացվել ողջամտորեն, իսկ սեփականատերը ստիպված է հանդուրժել այն, ապա նա կարող է հարևան տարածքի սեփականատիրոջից պահանջել դրամական փոխհատուցում:
3. Փոխհատուցման չափը, ժամկետները և կարգը որոշվում են կողմերի համաձայնությամբ: Համաձայնության չգալու դեպքում փոխհատուցման չափը, ժամկետները և կարգը որոշում է դատարանը` հաշվի առնելով նաև փոխհատուցում տվող անձի գույքային դրությունը:

ՀՈԴՎԱԾ 225.5. ՋՐՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ

1. Ջրային հոսքերը, որոնք անցնում են հարևանների հողամասերով, չեն կարող շեղվել կամ փոփոխվել մեկ հողամասի սեփականատիրոջ կամ օրինական տիրապետողի կողմից այնպես, որ խաթարվի հարևան հողամասի սեփականատիրոջ կամ օրինական տիրապետողի կողմից այդ հոսքերի բնականոն օգտագործման իրավունքը, եթե այլ բան նախատեսված չէ հարևանների փոխադարձ համաձայնությամբ:

ՀՈԴՎԱԾ 225.6. ՀԱՐԵՎԱՆԱՅԻՆ ՀԱՄԱՐՎՈՂ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՋՐԱՀԵՌԱՑՈՒՄԸ

1. Հարևանային համարվող գույքի սեփականատերը կամ օրինական տիրապետողը պետք է միջոցներ ձեռնարկի, որ հարևանային համարվող գույքի տանիքից կամ օժանդակ շինությունից ջուրը, սառույցը կամ ձյունը չթափվեն հարևան հողամասի վրա:

ՀՈԴՎԱԾ 225.7. ՀԱՐԵՎԱՆ ՀՈՂԱՄԱՍԻՑ ԱՐՄԱՏՆԵՐԻ ԵՎ ՃՅՈՒՂԵՐԻ ԱՆՑՈՒՄՆ ԱՅԼ
ՀՈՂԱՄԱՍ: ԾԱՌԻՑ ԸՆԿԱԾ ՊՏՈՒՂՆԵՐԸ

1. Հողամասի սեփականատերը կամ օրինական տիրապետողը կարող է կտրել և իրեն վերցնել ծառի կամ թփի ճյուղերը, արմատները, որոնք հողամաս են անցել հարևան հողամասից այն դեպքում, երբ հողամասի սեփականատերը կամ օրինական տիրապետողը նախապես պատշաճ ծանուցել է հարևան հողամասի սեփականատիրոջը և պահանջել հեռացնել իր հողամասից, սակայն ողջամիտ ժամկետներում միջոցներ չեն ձեռնարկվել: Սույն մասով ծանուցումը համարվում է պատշաճ, եթե կատարվել է պատվիրված նամակով` հանձնման մասին ծանուցմամբ կամ առձեռն փոխանցմամբ: Եթե ծանուցելն անհնար է, ներառյալ` եթե հարևանի փաստացի բնակվելու վայրն անհայտ է, ապա հողամասի սեփականատերը կամ օրինական տիրապետողը կարող է անմիջապես ձեռնամուխ լինել սույն մասով նախատեսված գործողության կատարմանը:
2. Հարևան հողամասի վրա ընկած ծառերի կամ թփերի պտուղները համարվում են այդ հողամասի պտուղներ, եթե այլ բան նախատեսված չէ հարևանների փոխադարձ համաձայնությամբ:

ՀՈԴՎԱԾ 225.8. ՀՈՂԱՄԱՍԻ ՑԱՆԿԱՊԱՏԸ ԿԱՄ ՊԱՐԻՍՊԸ

1. Հողամասի սեփականատերն իրավունք ունի ցանկապատելու, պարսպապատելու կամ այլ բաժանագծի միջոցով (սույն գլխում այսուհետ` բաժանագիծ) սահմանազատելու իրեն պատկանող հողամասը կամ վերականգնելու արդեն գոյություն ունեցող, սակայն մաշված կամ վնասված բաժանագիծը:
2. Բաժանագիծն անցկացնելու հետ կապված ծախսերը հարևանները որոշում են փոխադարձ համաձայնությամբ: Առանց մյուս հարևանի համաձայնության կատարված ծախսերը չեն հատուցվում:

ՀՈԴՎԱԾ 225.9. ՎԻՃԵԼԻ ՍԱՀՄԱՆԸ

1. Եթե այլ բան սահմանված չէ իրավահաստատող փաստաթղթերով, և եթե վեճի արդյունքում անհնար է որոշել ստույգ սահմանը, ապա բաժանագիծն անցկացնելու համար որոշիչ է համարվում հարևանների փաստացի տիրապետումը: Եթե փաստացի տիրապետումը նույնպես անհնար է որոշել, ապա յուրաքանչյուր հողամասին օրենսդրությամբ սահմանված կարգով միացվում է վիճելի տարածքի հավասար մասը:

ՀՈԴՎԱԾ 225.10. ՍԱՀՄԱՆԱԿԻՑ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ

1. Հարևան հողամասի սեփականատերը կամ օրինական տիրապետողը կարող է օգտագործել մյուս հարևանին սեփականության իրավունքով պատկանող բաժանագծի` իր հողամասին հարող ուղղահայաց մակերևույթն այնպես, որ չխաթարվի այդ բաժանագծի սեփականատիրոջ կամ օրինական տիրապետողի օգտագործման, այդ թվում` բաժանագիծը քանդելու իրավունքը:
2. Երկու հողամաս կամ այլ անշարժ գույք բաժանող ցանկացած բաժանագիծ սեփականատերերի համաձայնությամբ կամ դատարանի վճռով կարող է համարվել հարևանների ընդհանուր բաժնային սեփականություն, եթե այլ բան սահմանված չէ իրավահաստատող փաստաթղթերով, կամ եթե այն չի կառուցվել հարևաններից մեկի միջոցներով, կամ արտաքին որևէ հատկանիշից պարզ է դառնում, որ այն չի պատկան

© 2010 Այլեքս իրավաբանական գրասենյակ.  
Այլեքս ™ Հեղինակային իրավունքները պաշտպանված են

 

Կայքի պատրաստումը՝
Popoke.Digital