2024 թվականի հոկտեմբերի 24-ին ընդունված փոփոխությամբ «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքը լրացվել է կրիպտոակտիվների ձեռքբերման դիմաց վճարումների վերաբերյալ նոր դրույթով։
Օրենքում ավելացված 6.1-ին հոդվածը նախատեսում էր, որ կրիպտոակտիվի օտարման կամ այլ հիմքով դրա նկատմամբ սեփականության իրավունքի ձեռքբերման դիմաց վճարումը և վճարի ստացումը կատարվում են անկանխիկ ձևով՝ անկախ վճարման ենթակա գումարի չափից։ Օրենքի ուժի մեջ մտնելու օր էր սահմանվել 2026 թվականի հունվարի 1-ը։
Միաժամանակ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 589-րդ հոդվածը լրացվել էր դրույթով, որով արգելվում էր փոխանակության պայմանագրով կրիպտոակտիվի դիմաց հանձնել կրիպտոակտիվ չհանդիսացող այլ ապրանք կամ գույք։ Այդ պահանջի խախտմամբ կնքված պայմանագիրն առ ոչինչ էր։
