Վճարման և վերադարձի պայմաններ

1. Ընդհանուր դրույթներ
1.1. Կայքում ծառայությունների դիմաց վճարումը կատարվում է անկանխիկ եղանակով՝ բանկային քարտով կամ այլ թույլատրելի վճարային եղանակով։
1.2. Վճարման պահին հաճախորդին ներկայացվում է ծառայության անվանումը կամ բավարար նույնականացնող նկարագրությունը և վճարման ենթակա վերջնական գումարը, ինչը համապատասխանում է Ինեկոբանկի vPOS պաշտոնական պահանջներին։ 
2. Խորհրդատվական ծառայությունների պատվերի կարգը
2.1. Եթե հաճախորդը կայքում գրանցվում է խորհրդատվության համար, այդ գրանցումը համարվում է նախնական հայտ։
2.2. Հայտը ստանալուց հետո հաճախորդին կարող է ուղարկվել հետադարձ հաստատում, որտեղ նշվում են, այդ թվում՝
•    խորհրդատվության ձևաչափը, 
•    օրը և ժամը, 
•    արժեքը, 
•    վճարման կարգը, 
•    այլ էական պայմաններ։ 
2.3. Հաճախորդի կողմից պայմանների ընդունումից հետո կատարվում է վճարում, և ծառայությունը համարվում է պատվիրված։
3. Այլ ծառայությունների պատվերի կարգը
3.1. Այլ իրավաբանական ծառայությունները կարող են պատվիրվել՝
•    երկկողմանի պայմանագրով, 
•    էլեկտրոնային կամ այլ գրավոր հանձնարարությամբ, 
•    հաճախորդի կողմից ծառայությունը պատվիրելու և դրա դիմաց առաջարկված գինը վճարելու համաձայնությամբ, 
•    Ընկերության կողմից ներկայացված հաշվի, հարկային հաշվի կամ վճարման հիմք հանդիսացող այլ փաստաթղթի հիման վրա։ 
4. Չեղարկման պայմաններ
4.1. Հաճախորդը մինչև ծառայության փաստացի սկսվելը կարող է հրաժարվել ծառայությունից՝ այդ մասին տեղեկացնելով Ընկերությանը հասանելի կապի միջոցներից որևէ մեկով։
4.2. Պատվերը համարվում է չեղարկված, եթե հաճախորդը մինչև ծառայության մատուցման սկիզբը այդ մասին պատշաճ կերպով ծանուցում է Ընկերությանը։
5. Վերադարձի պայմաններ
5.1. Եթե հաճախորդը հրաժարվում է խորհրդատվական ծառայությունից մինչև դրա փաստացի սկսվելը, ապա վերադարձվում է վճարված գումարը՝ նվազեցնելով բանկի կողմից գումարի ընդունման և վերադարձի հետ կապված փաստացի պահումները, եթե այդպիսիք կիրառելի են։
5.2. Եթե ծառայության մատուցումը չի սկսվել, և հաճախորդը վճարել է ամբողջ պայմանավորված գինը, ապա վերադարձվում է վճարված գումարը ամբողջությամբ՝ նվազեցնելով կիրառելի բանկային փաստացի պահումները, եթե այդպիսիք առկա են։
5.3. Եթե ծառայությունը մատուցվել է ամբողջությամբ, ապա վճարված գումարը վերադարձման ենթակա չէ։
5.4. Եթե ծառայությունը մատուցվել է մասնակի, ապա վճարված գումարից նվազեցվում է փաստացի մատուցված ծառայության արժեքը, և վերադարձվում է տարբերությունը՝ նվազեցնելով գումարի վերադարձի հետ կապված կիրառելի բանկային փաստացի պահումները, եթե այդպիսիք առկա են։
5.5. Վերադարձը կատարվում է նույն քարտին, նույն հաշվին կամ այլ իրավաչափ եղանակով՝ ըստ կիրառելի բանկային կանոնների և տեխնիկական հնարավորության։
5.6. Վերադարձի վերջնական ժամկետը կարող է կախված լինել սպասարկող բանկի և քարտ թողարկող բանկի ընթացակարգերից։
6. Վճարումների անվտանգություն
6.1. Առցանց վճարումները կարող են իրականացվել Ինեկոբանկի vPOS կամ այլ համապատասխան վճարային հարթակի միջոցով։
6.2. Քարտային վճարումները մշակվում են պաշտպանված միջավայրում, իսկ Ընկերությանը հասանելի է միայն գործարքի նույնականացման համար անհրաժեշտ սահմանափակ տեղեկատվությունը։ 


4) ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԳՆԵՐ
1. Ընդհանուր դրույթներ
1.1. «ԱՅԼԵՔՍ» ՍՊԸ-ի կողմից մատուցվող ծառայությունները կարող են ներառել, այդ թվում՝
•    առցանց իրավաբանական խորհրդատվություն, 
•    գրասենյակային իրավաբանական խորհրդատվություն, 
•    պայմանագրերի, դիմումների, բողոքների, հայցադիմումների, հարցումների և այլ փաստաթղթերի կազմում կամ վերլուծություն, 
•    իրավաբանական ուղեկցում, 
•    այլ իրավաբանական ծառայություններ՝ ըստ առանձին հանձնարարության կամ համաձայնության։ 
2. Գնագոյացման սկզբունքները
2.1. Ընկերության կողմից մատուցվող ծառայությունների գները, եթե նախապես այլ բան սահմանված չէ, հաստատուն չեն։
2.2. Ծառայության արժեքը որոշվում է՝ հաշվի առնելով, այդ թվում՝
•    գործի առանձնահատկությունները, 
•    աշխատանքի ծավալը, 
•    ներգրավվող մասնագետների քանակը և որակավորումը, 
•    կատարման ժամկետները, 
•    հրատապությունը, 
•    ծառայության համար պահանջվող ժամանակը։ 
2.3. Եթե կոնկրետ ծառայության համար նախապես համաձայնեցված է ֆիքսված գին, ապա կիրառվում է այդ գինը։
2.4. Եթե ծառայության գինը նախապես համաձայնեցված չէ, ապա այն հաճախորդին հաղորդվում է մինչև վճարումը կամ վճարման պահին՝ առաջարկով, հաղորդագրությամբ, հաշիվով, հարկային հաշվով, պատվերի հաստատմամբ կամ կայքի վճարման էջում ցուցադրվող նկարագրությամբ։
3. Գնագոյացման ձևաչափեր
3.1. Առանձին ծառայությունների համար կարող են կիրառվել հետևյալ մոտեցումները՝
•    ֆիքսված գին՝ կոնկրետ ծառայության համար, 
•    ժամավճար՝ ըստ փաստացի կատարված աշխատանքի, 
•    անհատական գին՝ ըստ հանձնարարության բնույթի և ծավալի։ 
3.2. Եթե այլ բան նախապես գրավոր համաձայնեցված չէ, հանձնարարությունների կատարման համար ժամավճարը կարող է կազմել 40,000 ՀՀ դրամից մինչև 150,000 ՀՀ դրամ՝ յուրաքանչյուր կատարված ժամի համար։
3.3. Ծառայության վերջնական արժեքի հաշվարկման համար հիմք կարող են հանդիսանալ ներգրավվող անձնակազմի քանակը, նրանց որակավորումը, կատարված աշխատանքի բարդությունը, ծախսված ժամերը և օրերը, ինչպես նաև հանձնարարության իրականացման հետ կապված այլ էական հանգամանքները։
 
Առցանց իրավաբանական խորհրդատվություն
Գինը՝ ըստ նախնական հաստատման 20.000- 50.000 ՀՀ դրամ մինչև մեկ ժամ
Գրասենյակային իրավաբանական խորհրդատվություն
Գինը՝ ըստ նախնական հաստատման 20.000- 100.000 ՀՀ դրամ մինչև մեկ ժամ
Փաստաթղթերի կազմում և վերլուծություն
Գինը՝ ըստ աշխատանքի ծավալի և բարդության 50,000 ՀՀ դրամից մինչև 3,000,000  ՀՀ դրամ
Իրավաբանական ուղեկցում
Գինը՝ ըստ առանձին հանձնարարության կամ պայմանագրի 50,000 ՀՀ դրամից մինչև 3,000,000  ՀՀ դրամ
Այլ իրավաբանական ծառայություններ
Գինը՝ ըստ անհատական առաջարկի