Ներկայումս քննարկման փուլում է գտնվում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված առանձին խմբերի անձանց կեցության և այլ ծախսերը հոգալու համար սոցիալական աջակցության միջոցառումը և տրամադրման կարգը հաստատելու և ՀՀ կառավարության 2023թ. հոկտեմբերի 12-ի N 1763-Լ որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին որոշման նախագիծը:

Ըստ այդմ՝ 2023 թվականի հոկտեմբերի 12-ի «Լեռնային Ղարաբաղից տեղահանվածներին կեցության և այլ ծախսերը հոգալու համար սոցիալական աջակցության միջոցառումը և տրամադրման կարգը հաստատելու մասին» N 1763-Լ որոշման մեջ նախատեսվում է կատարել հետևյալ փոփոխությունները.
- Որոշմամբ սահմանված սոցիալական աջակցության տրամադրման ժամկետը նախատեսվում է երկարաձգել ևս 3 ամսով` 2025թ. մարտ ամիսը ներառյալ:
-Որոշման շրջանակներում 2025 թվականի հունվար-մարտ ամիսներին տրամադրվող սոցիալական աջակցության ամսական չափը նախատեսվում է սահմանել 50000 դրամ:
-Ի թիվս հիշյալ որոշման հավելվածի 1-ին կետով սահմանված անձանց, Սոցիալական աջակցություն չհատկացնել՝ Հայաստանի Հանրապետությունում սեփականության (այդ թվում՝ համատեղ կամ բաժնային) իրավունքով իրեն կամ իր ընտանիքի անդամներին (ամուսին, մինչև 18 տարեկան երեխայի ծնող) պատկանող բնակվելու համար նախատեսված անշարժ գույք ունեցող անձանց, բացառությամբ երբ տվյալ անձը
ա. Հայաստանի Հանրապետությունում ունի բաժնային կամ ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով իրեն պատկանող բնակվելու համար նախատեսված միայն մեկ անշարժ գույք, որի բաժնեմասին (ընդհանուր համատեղ սեփականության դեպքում համասեփականատերերի բաժնեմասերը դիտարկվում են հավասար չափերով) համապատասխան մակերեսը փոքր է 20 քառակուսի մետրից:
բ. Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի մայիսի 16-ի N 710-Լ որոշման շրջանակներում բնակարանի կամ կառուցվող շենքից բնակարան գնելու իրավունքի կամ անհատական բնակելի տան ձեռքբերման կամ անհատական բնակելի տան կառուցման հավաստագիրն իրացրած անձ է:

Որոշմամբ տրամադրվող սոցիալական աջակցության ավարտից հետո՝ 2025 թվականի ապրիլ ամսվանից առաջարկվում է սահմանափակել սոցիալական աջակցություն ստանալու իրավունք ունեցող անձանց շրջանակը:

Ըստ այդմ՝ նախատեսվում է սոցիալական աջակցություն տրամադրել Ադրբեջանի կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմից, ինչպես նաև 2023 թվականի սեպտեմբերի 19-ից հետո Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և փաստացի Հայաստանի Հանրապետությունում բնակվող Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության կողմից հաշվառված՝ 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող կամ ֆունկցիոնալության սահմանափակման խորը կամ ծանր աստիճան ունեցող անձանց, 63 և ավելի տարեկան անձանց, կերակրողին կորցնելու դեպքում՝ նպաստ ստացող անձանց (այսուհետ՝ կերակրողին կորցրած անձ) և մինչև 18 տարեկան երեխաներին (այսուհետ՝ շահառուներ), բացառությամբ՝
1) բնակչության սոցիալական պաշտպանության հաստատությունում ժամանակավոր բնակվող անձանց.
2) պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող տարածքներում ժամանակավոր բնակվող անձանց.
3) հյուրանոցներում կամ հյուրատներում ժամանակավոր բնակվող անձանց.
4) Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի փետրվարի 17-ի N 169-Լ որոշմամբ հաստատված ծրագրի շրջանակում 2024 թվականի հուլիսի 1-ի դրությամբ հավաստագիր ստացած անձանց.
5) Հայաստանի Հանրապետությունում սեփականության (այդ թվում՝ համատեղ կամ բաժնային) իրավունքով իրեն կամ իր ընտանիքի անդամներին (ամուսին, մինչև 18 տարեկան երեխայի ծնող) պատկանող բնակվելու համար նախատեսված անշարժ գույք ունեցող անձանց, բացառությամբ երբ տվյալ անձը
ա. Հայաստանի Հանրապետությունում ունի բաժնային կամ ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով իրեն պատկանող բնակվելու համար նախատեսված միայն մեկ անշարժ գույք, որի բաժնեմասին (ընդհանուր համատեղ սեփականության դեպքում համասեփականատերերի բաժնեմասերը դիտարկվում են հավասար չափերով) համապատասխան մակերեսը փոքր է 20 քառակուսի մետրից․
բ. Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի մայիսի 16-ի N 710-Լ որոշման շրջանակներում բնակարանի կամ կառուցվող շենքից բնակարան գնելու իրավունքի կամ անհատական բնակելի տան ձեռքբերման կամ անհատական բնակելի տան կառուցման հավաստագիրն իրացրած անձ է:
Միջոցառման շրջանակում շահառու է համարվելու նաև մինչև 18 տարեկան այն երեխան, որին դրամական աջակցություն նշանակելու դիմումը ներկայացրած ծնողը կամ խնամակալը կամ հոգաբարձուն(այսուհետ՝ բոլորը միասին՝ ծնող) հանդիսանում է Ադրբեջանի կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմից, ինչպես նաև 2023 թվականի սեպտեմբերի 19-ից հետո Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և փաստացի Հայաստանի Հանրապետությունում բնակվող, Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության կողմից հաշվառված անձ:
Մինչև 18 տարեկան երեխայի համար ամսական դրամական աջակցությունը տրամադրվելու է նրա ծնողին:
Սոցիալական աջակցությունը տրամադրվում է ամենամսյա դրամական աջակցության ձևով՝ 2025 թվականի ապրիլից մինչև դեկտեմբեր ամիսը ներառյալ ամիսների համար։ Սոցիալական աջակցության ամսական չափը յուրաքանչյուր շահառուի համար կազմելու է՝
1) 2025 թվականի ապրիլ ամսվանից մինչև հունիս ամիսը ներառյալ՝ 40000 դրամ.
2) 2025 թվականի հուլիս ամսվանից մինչև դեկտեմբեր ամիսը ներառյալ՝ 30000 դրամ:

© 2010 Այլեքս իրավաբանական գրասենյակ.  
Այլեքս ™ Հեղինակային իրավունքները պաշտպանված են

 

Կայքի պատրաստումը՝
Popoke.Digital