2024 թվականի հոկտեմբերի 24-ին ընդունված փոփոխությամբ լրացում է կատարվել Անկանխիկ գործառնությունների մասին ՀՀ օրենքում։
Օրենքն ավելացվել է 6.1 հոդվածով, որը սահմանում է, որ Կրիպտոակտիվի օտարման կամ այլ հիմքով դրա նկատմամբ սեփականության ձեռքբերման դիմաց վճարումը եւ վճարման ստացումն իրականացվում են անկանխիկ ձեւով` անկախ վճարման ենթակա գումարի չափից։
Օրենքն ուժի մեջ կմտնի 2026 թվականի հունվարի 1-ից:
Ընդ որում կրիպտոյի կարգավորումները շարունակում են ակտիվորեն տեղ գտնել ՀՀ օրսնդրության մեջ, քաղաքացիական օրենսգրքում ավելացվել է հոդված ըստ որի Արգելվում է փոխանակության պայմանագրով կրիպտոակտիվի փոխարեն հանձնել կրիպտոակտիվ չհանդիսացող այլ ապրանք (գույք): Սույն կետի պահանջի խախտմամբ կնքված պայմանագիրը առ ոչինչ է: