«Նոտարիատի մասին» ՀՀ օրենքում 07.02.24թ. կատարված լրացումներով նոտարներին տրվել է գումարի բռնագանձման որոշ վեճեր քննելու իրավասություն, ինչը միտված է դատարանների բեռնաթափմանը:
Դիմումատուները գումարի բռնագանձման պահանջով կարգադրություն արձակելու վերաբերյալ դիմում կարող են ներկայացնել ոչ թե նախընտրած նոտարին, այլ նոտարական պալատ, որն էլ իրավասու է էլեկտրոնային համակարգի միջոցով իրականացնել նոտարների միջև գործերի բաշխումը:
Արդյո°ք յուրաքանչյուրը կարող է նոտարական պալատ ներկայացնել բռնագանձման պահանջով կարգադրություն արձակելու դիմում:
Նոտարական պալատ դիմում կարող են ներկայացնել միայն բանկերը, վարկային կազմակերպությունները, ինչպես նաև կոմունալ սպասարկման ծառայություններ մատուցողները, ինչպիսիք են էլեկտրաէներգետիկայի, ջերմամատակարարման, գազամատակարարման, ջրային և հեռահաղորդակցության, այդ թվում՝ էլեկտրոնային հաղորդակցության ոլորտներում գործունեություն իրականացնող անձինք՝ սպառողների կամ հաճախորդների հետ կնքված պայմանագրերի հիման վրա, պայմանով, որ բռնագանձման ենթակա գումարը դիմումը ներկայացնելու օրվա դրությամբ չգերազանցի երկու միլիոն ՀՀ դրամը (ներառյալ՝ տուժանքը, տոկոսները և այլ վճարները): Արտարժույթով բռնագանձման պահանջ ներկայացվելու դեպքում հիշյալ չափանիշին պահանջի համապատասխանության հարցը որոշվում է դիմումը ներկայացնելու օրվա դրությամբ Կենտրոնական բանկի հրապարակած արտարժույթի նկատմամբ հայկական դրամի` արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեքով:
Որքան է կազմում նոտարական գործողությունների վճարը:
ՀՀ Կառավարության N 1584-Ն որոշումը սահմանում է գումարի բռնագանձման պահանջով կարգադրություն արձակելու համար գանձվող նոտարական գործողության վճարի նվազագույն և առավելագույն չատը` 5000-ից 10000 ՀՀ դրամ:
Օրենքով սահմանված են գումարի բռնագանձման պահանջով կարգադրություն արձակելու վերաբերյալ դիմումի քննարկման ժամկետներն ու կարգը: