Վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունը ստորագրելը վարչական իրավախախտման առկայության փաստը հաստատող բավարար ապացույց չէ.
ՀՀ վճռաբեկ դատարանը ՎԴ/6527/05/18 դատական գարծով անդրադարձել է այն իրավական հարցադրմանը, թե արդյո՞ք վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունը ենթադրյալ իրավախախտում կատարած անձի ներկայությամբ կազմելու և այն վերջինիս կողմից առանց որևէ առարկության ստորագրելու դեպքում կարո՞ղ է արդյոք համարվել վարչական իրավախախտման առկայության փաստը հաստատող բավարար ապացույց:
Վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները` Վճռաբեկ դատարանը նշել է, որ թեև վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունը հանդիսանում է ապացույցի ինքնուրույն տեսակ, այդուհանդերձ այն ենթակա է գնահատման վարչական իրավախախտման առկայության փաստը հաստատված համարելու համար անհրաժեշտ ապացույցների համակցության և բավարարության համատեքստում.
Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը արձանագրել է, որ միայն վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունը, որը ենթադրյալ իրավախախտում կատարած անձը ստորագրել է` առանց որևէ առարկության վկայակոչման, վարչական իրավախախտման փաստը հաստատված համարելու համար բավարար հիմք չէ: