«Այլեքս» փաստաբանական գրասենյակը նախկինում անդրադարձել էր քաղաքացիական կացության ակտերի գրառումները վերականգնելու գործընթացում դիմումը քաղաքացիների կողմից անձամբ ներկայացնելու՝ ՔԿԱԳ գործակալության (այդ թվում՝ տարածքային բաժինների) պահանջին:

Նման պահանջի ներկայացումն ըստ էության «Քաղաքացիական կացության ակտերի գրառումների վերականգնման կարգը սահմանելու մասին» կառավարության 23.06.2005թ. N 995-Ն որոշմամբ հաստատված կարգի 6-րդ կետով ամրագրված իրավանորմի նեղ մեկնաբանման արդյունք էր: Այն հակասում էր առավել բարձր իրավաբանական ուժ ունեցող իրավական ակտով՝ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածով սահմանված իրավանորմին, որն ուղղակիորեն սահմանում է վարչական վարույթի ընթացքում ներկայացուցչի միջոցով գործելու վարչական վարույթի մասնակի իրավունքը:
«Այլեքս» փաստաբանական գրասենյակի կողմից վերը նշված խնդիրը բարձրաձայնվել էր իրավասու մարմիններին:
Սույն թվականի նոյեմբերի 28-ի ՀՀ կառավարության 1676-Ն որոշմամբ լրացում է կատարվել 23.06.2005թ. ՀՀ կառավարության թիվ 995-Ն որոշման մեջ: Որոշման 6-րդ կետը, մասնավորապես, լրացվել է նոր նախադասությամբ, որով ուղղակիորեն սահմանվել է դիմումը լիազորված անձի կողմից ներկայացնելու դիմումատուի իրավունքը:

© 2010 Այլեքս իրավաբանական գրասենյակ.  
Այլեքս ™ Հեղինակային իրավունքները պաշտպանված են

 

Կայքի պատրաստումը՝
Popoke.Digital