Ստորև ներկայացվում են հղիության արհեստական ընդհատման բժշկական և սոցիալական ցուցումները, որոնց առկայությունն անհրաժեշտ նախապայման է 12-ից մինչև 22 շաբաթական հղիության ժամկետում հղիության արհեստական ընդհատումը իրականացնելու համար:

1. Հղիության արհեստական ընդհատման սոցիալական ցուցումները սպառիչ կերպով սահմանված են գործող օրենսդրությամբ: Դրանք են.
1) հղիության ընթացքում ամուսնու մահը.
2) կնոջ կամ ամուսնու՝ օրենքով սահմանված կարգով նշանակված պատիժն ազատազրկման վայրում կրելը.
3) հղիության ընթացքում օրենքով սահմանված կարգով ամուսնալուծությունը.
4) հղիությունը` բռնաբարության արդյունքում:
Սոցիալական ցուցումը հաստատող փաստաթղթերն են. ամուսնու մահվան դեպքում` մահվան վկայականի պատճենը, կնոջ կամ ամուսնու՝ օրենքով սահմանված կարգով նշանակված պատիժը ազատազրկման վայրում կրելու կամ բռնաբարության դեպքում` դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռի օրինակը, ամուսնալուծության դեպքում ամուսնալուծության վկայականի պատճենը:

2.Հղիության արհեստական ընդհատման բժշկական ցուցումները պայմանավորված են հղի կնոջ կամ պտղի (երեխայի) կյանքի հետ անհամատեղելի ախտաբանությունների կամ շտկման չենթարկվող արատների/հիվանդությունների հետ:
Բժշկական ցուցումները բաժանվում են երկու խմբի՝ բժշկական ցուցումներ, որոնք պայմանավորված են կնոջ վիճակով և բժշկական ցուցումներ, որոնք կապված են պտղի կամ երեխայի ախտաբանական վիճակով:

ա) Կնոջ վիճակով պայմանավորված բժշկական ցուցումներն են.
1) վարակիչ և մակաբուծային հիվանդություններ (Էյ00-Բի99) (A00-B99) (ընդհատումը կատարվում է սուր վիճակից դուրս գալուց հետո)՝
ա. տուբերկուլյոզի բոլոր ակտիվ ձևերը (A15-A 19),
բ. վիրուսային հեպատիտի ծանր ձևերը (B 15-B19),
գ. սիֆիլիսի բոլոր ձևերը (A51.0),
դ. կարմրախտը (B 25-B34),
ե. մարդու իմունային անբավարարության վիրուսի կամ ձեռքբերովի իմունային անբավարարության համախտանիշի առկայությունը (B 20-B24).
2) Չարորակ նորագոյացություններ՝
ա. ցանկացած տեղակայման չարորակ նորագոյացությունների առկայությունը ներկայում կամ անցյալում (ՍԻ00-ՍԻ90), (C00-Ի90),
բ. լիմֆատիկ և արյունաստեղծ համակարգի չարորակ նորագոյացությունները (C81-C96).
3) էնդոկրին համակարգի հիվանդություններ, սնուցման և նյութափոխանակության հիվանդություններ (Ի00-C97) (E 00-E 90)՝
ա. թիրեոտոքսիկոզի միջին և ծանր ձևերը (E 00-E 07),
բ. բնածին, ձեռքբերովի հիպոթիրեոզի դեկոմպենսացված ձևը (E 20-E 35),
գ. շաքարային դիաբետի ծանր ձևը (E 10-E 14),
դ. մակերիկամների ախտահարումը` ծանր ընթացքով (E 27).4) արյունաստեղծ օրգանների և արյան հիվանդությունները` հաճախակի սրացումներով, ծանր ընթացքով (Դ 50-Դ 89), (D 50-D 89)՝
ա. ապլաստիկ անեմիան (D 60-D 64),
բ. վազոպաթիաները (Վերլ-Հոֆի, Շեյլեն-Հենոխի հիվանդություններ) (D 65-D 69).
5) հոգեկան խանգարումներ (էֆ 00-էֆ 99) (F00-F 99)՝
ա. մանյակալ-դեպրեսիվ պսիխոզները, շիզոֆրենիան կամ հոգեկան այլ խանգարումները, որոշման ընդունման անընդունակությամբ (F00-F 99),
բ. մտավոր հետամնացությունը (F 70-F 79).
6) Նյարդային համակարգի և զգայարանների հիվանդություններ (Ջի00-ՋԻ99) և (G00-G99)՝
ա. կենտրոնական նյարդային համակարգի սուր բորբոքային հիվանդությունները (մենինգիտ, էնցեֆալիտ, միելիտ, մենինգոէնցեֆալիտ և այլն) (G00-G09),
բ. նյարդային համակարգի ժառանգական ու դեգեներատիվ հիվանդությունները և այլ բնույթի օրգանական ախտահարումները (G30-G32),
գ. էպիլեպսիան (G40),
դ. բորբոքային և տոքսիկ նևրոպաթիան (G60-G364),
ե. մկանային դիստրոֆիաները և միոպաթիաների այլ ձևեր (G70-G73),
զ. տեսողական համակարգի հիվանդությունները, որոնք ուղեկցվում են կուրությամբ կամ տեսողության սրության այնպիսի իջեցմամբ և կամ տեսադաշտի այնպիսի նեղացմամբ, որոնք չեն ենթարկվում շտկման (H53-54),
է. վեստիբուլյար ապարատի հիվանդությունները, որոնք ուղեկցվում են բուժման չենթարկվող գլխապտույտի համախտանիշով (H80-H83),
ը. խլությունը, խուլ-համրությունը` բնածին, ժառանգական ծագմամբ (H91.3).
7) սիրտ-անոթային համակարգի հիվանդություններ (Այ00-Այ99I), (I 00-I99)՝
ա. արյան շրջանառության 3-րդ կամ 4-րդ աստիճանի անբավարարությամբ ուղեկցվող սիրտ-անոթային համակարգի հիվանդությունները (I 26-I 28),
բ. սիստեմային հիվանդությունները, կոլլագենոզները` ակտիվ փուլում, ծանր ընթացքով (I 00-I 02),
գ. հիպերտոնիկ հիվանդությունը` 2-րդ կամ 3-րդ աստիճանի (I 10-I 15),
դ. սրտի ռիթմի խանգարումները` նախասրտերի ու փորոքների ֆիբրիլյացիա և շողացում (I 44.0-I 47.0),
ե. աորտայի անևրիզման (I 71.0),
զ. անոթների էմբոլիան և թրոմբոզը (I 26,0),
է. սրտի բնածին և ձեռքբերովի արատները` արյան շրջանառության անբավարարությամբ (I 50.0),
ը. միտրալ կոմիսուրոտոմիայից հետո ռեստենոզը` թոքային հիպերտենզիայի առկայությամբ (I 27.2),
թ. առաջնային թոքային գերճնշումը (I 27.0).
8) շնչառական օրգանների հիվանդությունները (Ջեյ 00-Ջեյ99), (J 00-J.99)՝
ա. շնչուղիների, բրոնխների, կոկորդի ստենոզը` ծանր ընթացքով (J 00-J.06),
բ. բրոնխիալ ասթմայի ծանր ձևերը (J 45),
գ. բրոնխէկտատիկ հիվանդության ծանր ձևերը (J 47),
դ. թոքերի և պլևրայի հիվանդությունները` թոք-սրտային անբավարարությամբ (I 50.1-I 50.9).
9) մարսողական օրգանների հիվանդություններ (K20-K31)՝
ա. կերակրափողի նեղացումը` բուժավորման չենթարկվող ( K39.3),
բ. արհեստական կերակրափողը (K 22.9),
գ. ստամոքսի և 12-մատնյա աղու խոցը` ստենոզի և արյունահոսության առկայությամբ (K 26),
դ. որովայնի պատի մեծ չափերի ճողվածքը (K43),
ե. ոչ ինֆեկցիոն էնտերիտները և կոլիտները` ուղեկցվող աղիքային արյունահոսությամբ (K31.9),
զ. վիրահատված ստամոքսի համախտանիշը (K31),
է. լյարդի ցիռոզը (K 74),
ը. լեղաքարային հիվանդությունը` ուղեկցվող դեղնությամբ (K80.3-80.5),
թ. ենթաստամոքսային գեղձի հիվանդությունները` ծանր ընթացքով (K 85.8).
10) միզասեռական համակարգի հիվանդությունները (Էն00-Էն99), (N 00-N 99)՝
ա. սուր գլոմերուլոնեֆրիտը (N 00-N 08),
բ. երիկամային անբավարարությամբ ուղեկցվող միզասեռական համակարգի հիվանդությունները (N 17-N 19),
գ. երիկամների և միզուղիների ինֆեկցիաները` ուղեկցվող կայուն հիպերտոնիայով և ֆունկցիայի խանգարմամբ (N 30-N 39),
դ. բնածին նեֆրոտիկ համախտանիշը (N 11),
ե. հիդրոնեֆրոզը (N 13.2).
11) վուլգար պեմֆիգուս (L 10-L 14).
12) ոսկրամկանային համակարգի, շարակցական հյուսվածքի հիվանդություններ (M00-M99)՝
ա. անկիլոզային սպոնդիլիտը (M49.),
բ. օստեոխոնդրոպաթիաները (M90).
13) բնածին անոմալիաներ, ժառանգական հիվանդություններ (Q.00-Q49)՝
ա. ծնողներից մեկի մոտ դոմինանտ ժառանգվող հիվանդությունը,
բ. ծնողների մոտ բազմագեն հիվանդությունների հետերոզիգոտակրությունը.
14) վիճակներ`
ա. կենսական կարևորության օրգանի հեռացումից հետո,
բ. կենսական կարևոր օրգանների փոխպատվաստումից հետո.
15 ) ֆիզիոլոգիական վիճակներ`
ա. կնոջ օրգանիզմի ֆիզիոլոգիական չհասության վիճակը (16 տարեկան և փոքր),
բ. կնոջ վերարտադրողական համակարգի ֆունկցիայի մարման վիճակը (45 տարեկան և ավելի).
16) հղիության գեստոզների ծանր ձևեր` պոլիօրգանային ծանր խանգարումներով` ոչ արդյունավետ ստացիոնար բուժման դեպքում (0.10-0.16):

Օրենսդրությամբ ամրագրված՝ կնորջ վիճակով պայմանավորված բժշկական ցուցումները սպառիչ չեն: Հղի կնոջ մոտ բժշկական այլ ցուցումների առկայության դեպքում հղիության ընդհատման հարցը լուծվում է առողջապահական հաստատության գործադիր մարմնի ղեկավարի որոշմամբ ստեղծված, մշտապես գործող բժշկական հանձնաժողովի որոշման հիման վրա:

բ) բժշկական ցուցումներ` կապված պտղի կամ երեխայի ախտաբանական վիճակի հետ՝
1) մահացած պտուղը.
2) կյանքի հետ անհամատեղելի զարգացման արատի ախտորոշումը` պտղի մոտ.
3) նույնանման զարգացման արատներով երեխայի կրկնակի ծնունդը.
4) ընտանիքում սեռի հետ փոխկապակցված ժառանգական հիվանդություններով երեխայի ծնունդը.
5) բնածին արատները, որոնք հանգեցնում են վերականգնման ոչ ենթակա կենսագործունեության սահմանափակման:
Բժշկական ցուցումի առկայության փաստը հաստատվում է կնոջ ախտորոշումը հավաստող համապատասխան բժշկական փաստաթղթով:

Բժշկական կամ սոցիալական ցուցումների առկայության դեպքում հղիության արհեստական ընդհատումը կատարվում է հանձնաժողովի հիմնավորված որոշման հիման վրա` հղի կնոջ գրավոր համաձայնությամբ, իսկ օրենքով նախատեսված լրիվ գործունակություն ձեռք չբերած անչափահասի դեպքում՝ նրա օրինական ներկայացուցիչների գրավոր համաձայնությամբ:
Որոշմանը կցվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով բժշկական կամ սոցիալական ցուցումը հաստատող բնօրինակ փաստաթղթից կատարված պատճենը:

© 2010 Այլեքս իրավաբանական գրասենյակ.  
Այլեքս ™ Հեղինակային իրավունքները պաշտպանված են

 

Կայքի պատրաստումը՝
Popoke.Digital