ՀՀ աշխատանքային օրենսգրքի 95-րդ հոդվածում կատարված փոփոխությամբ որոշակի կերպով ընդլայնվել են աշխատողների աշխատանքային իրավունքները:

ՀՀ աշխատանքային օրենսգրքում (փոփոխությունն ուժի մեջ է մտել 2019թ-ի նոյեմբերի 2-ից)սահմանվել է, որ եթե նույն գործատուի մոտ նույն աշխատողի հետ նույն աշխատանքի համար որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգվում է, կամ նույն գործատուի մոտ նույն աշխատանքի համար նույն աշխատողի հետ երկրորդ անգամ կնքվում է աշխատանքային պայմանագիր, որոնց ընդհատումը չի գերազանցում մեկ ամիսը, ապա աշխատանքային պայմանագիրը համարվում է կնքված անորոշ ժամկետով:
Այս դրույթը չի տարածվում հետևյալ դեպքերում
1. եթե աշխատանքային հարաբերությունները չեն կարող որոշվել անորոշ ժամկետով` հաշվի առնելով կատարվելիք աշխատանքի բնույթը կամ կատարման պայմանները
2. ընտրովի պաշտոններում աշխատողների հետ` ընտրված ժամանակահատվածով.
3. սեզոնային աշխատանքներ կատարողների հետ.
4. ժամանակավոր (մինչև երկու ամիս ժամկետով) աշխատանքներ կատարողների հետ.
5. ժամանակավորապես բացակայող աշխատողին փոխարինող աշխատողի հետ.
6. օտարերկրացիների հետ` աշխատանքի թույլտվության կամ կացության իրավունքի վավերականության ժամկետով.
7. տարիքային կենսաթոշակի իրավունք ունեցող և վաթսուներեք տարին լրացած կամ տարիքային կենսաթոշակի իրավունք չունեցող և վաթսունհինգ տարին լրացած անձանց հետ՝ գործատուի կողմից առաջարկվող պաշտոնում կամ աշխատանքում անձի մասնագիտական ունակությունների գնահատման հիման վրա:

Վերացվել է նաև համատեղությամբ աշխատանք կատարող աշխատողների հետ ժամկետային պայմանագիր կնքելու հնարավորությունը, եթե իհարկե կիրառելի չէ վերոնշյալ սահմանափակումներից որևէ մեկը:

© 2010 Այլեքս իրավաբանական գրասենյակ.  
Այլեքս ™ Հեղինակային իրավունքները պաշտպանված են

 

Կայքի պատրաստումը՝
Popoke.Digital