Հայաստանի Հանրապետությունում Ժամանակավոր կացության կարգավիճակը ձեռք բերելու հիմքերից է Հայաստանի Հանրապետությունում ժամանակավոր կացության կարգավիճակ ունեցող օտարերկրացու ամուսինը, ծնողը կամ զավակը լինելը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացու կամ Հայաստանի Հանրապետությունում մշտական կամ հատուկ կացության կարգավիճակ ունեցող օտարերկրացու ամուսինը կամ մերձավոր ազգականը (ծնող, զավակ, եղբայր, քույր, տատ, պապ, թոռ) լինելը:

Հիշյալ հիմքերից որևէ մեկով օտարերկրացուն տրված կացության կարգավիճակն անվավեր է ճանաչվում, և օտարերկրացին զրկվում է կացության կարգավիճակից, եթե Հայաստանի Հանրապետության քաղաքացու կամ Հայաստանի Հանրապետությունում կացության կարգավիճակ ունեցող օտարերկրացու հետ վերջինիս ամուսնությունը լուծվել կամ կամ անվավեր է ճանաչվել:
Նշված կանոնը չի տարածվում Հայաստանի Հանրապետության կացության կարգավիճակ ձեռք բերած այն օտարերկրացիների վրա, ովքեր ամուսնության մեջ են գտնվել և Հայաստանի Հանրապետության տարածքում բնակվել առնվազն մեկ տարի:
Նման դեպքերում Հայաստանի Հանրապետությունում ժամանակավոր կարգավիճակ ձեռք բերած օտարերկրացի ամուսինը կարող է դիմել ժամանակավոր կացության կարգավիճակը երկարաձգելու դիմումով:

© 2010 Այլեքս իրավաբանական գրասենյակ.  
Այլեքս ™ Հեղինակային իրավունքները պաշտպանված են

 

Կայքի պատրաստումը՝
Popoke.Digital