Հայաստանի Հանրապետության կառավարության 20 դեկտեմբերի 2018 թվականի N 1509-Ն որոշմամբ, որն ուժի մեջ է մտել 22 դեկտեմբերի 2018թ-ին՝ Սահմանվել է թարգմանչի որակավորման կարգը:

Որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկ ամսվա ընթացքում Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մարտի 2-ի "Նոտարական գործողություններին մասնակցող թարգմանչին որակավորման վկայական տալու կարգը հաստատելու մասին" N 193 որոշմամբ սահմանված կարգով որակավորման ստուգումն անցնելու մասին տեղեկանք ստացած թարգմանիչները կարող են դիմել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն և առանց որակավորման ստուգում անցնելու` երեք աշխատանքային օրվա ընթացքում ստանալ որակավորման վկայական:

© 2010 Այլեքս իրավաբանական գրասենյակ.  
Այլեքս ™ Հեղինակային իրավունքները պաշտպանված են

 

Կայքի պատրաստումը՝
Popoke.Digital