Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահը պաշտոնական պարզաբանում է տվել որոշակի տեսակների ապրանքների ներմուծման դեպքում ԱԱՀ վճարելու պարտավորության հետ կապված ներմուծողի ԱԱՀ վճարող համարվելու կարգավիճակի հետ:

Մասնավորապես ` ԱՏԳ ԱԱ 8447 90 000 1 ծածկագրին դասվող ապրանքների ներմուծումը ազատվում է ավելացված արժեքի հարկից: Ուստի անհրաժեշտություն է առաջացել պարզաբանելու թե այդ ծածկագրով ապրանքներ ներմուծող որ սուբյեկտներ են ազատվում ԱԱՀ-ից: Տրված պաշտոնական պարզաբանման համաձայն` ԱՏԳ ԱԱ 8447 90 000 1 ծածկագրին դասվող ապրանքների ներմուծումը ազատվում է ավելացված արժեքի հարկից` անկախ ներմուծող կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի` ավելացված արժեքի հարկ վճարող համարվելու հանգամանքից:

© 2010 Այլեքս իրավաբանական գրասենյակ.  
Այլեքս ™ Հեղինակային իրավունքները պաշտպանված են

 

Կայքի պատրաստումը՝
Popoke.Digital