Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 314-րդ հոդվածի համաձայն Հարկային մարմինը հաստատում է կազմակերպությունների և ֆիզիկական անձանց Հայաստանի Հանրապետության ռեզիդենտի կարգավիճակը Հայաստանի Հանրապետության և այլ պետությունների միջև գործող՝ վավերացված միջազգային պայմանագրերի (համաձայնագրերի, կոնվենցիաների) կիրառումն ապահովելու նպատակով:

Այսինքն ռեզիդենտի կարգավիճակը հաստատելու համար կարող են դիմել ինչպես ֆիզիկական անձինք, այնպես էլ կազմակերպությունները: Փաստաթուղթը կարող է տրամադրվել նաև Օտարերկրյա պետության օրենսդրությամբ համաձայն տրված ռեզիդենտության փաստը հաստատող ձևը Հարկային մարմնի կողմից հաստատելու միջոցով, եթե այն բովանդակային առումով համապատասխանում է հարկային մարմնի սահմանած՝ Հայաստանի Հանրապետության ռեզիդենտի կարգավիճակը հաստատող տեղեկանքի բովանդակությանը:
Հարկային մարմինը երկու աշխատանքային օրվա ընթացքում տրամադրում է Հայաստանի Հանրապետության ռեզիդենտի կարգավիճակը հաստատող տեղեկանքը կամ գրավոր մերժում է դրա տրամադրումը՝ նշելով պատճառը:

Հայաստանի Հանրապետության ռեզիդենտի կարգավիճակի հաստատման տեղեկանք ստանալու համար ներկայացվում է`
կազմակերպության դեպքում` տեղեկություն օտարերկրյա պետությունում ստացված եկամտի տեսակի և մեծության վերաբերյալ, իսկ առկայության դեպքում՝ նաև օտարերկրյա պետությունում եկամուտների ստացումը հիմնավորող փաստաթղթերի պատճենը.
ֆիզիկական անձի դեպքում`
տեղեկություն օտարերկրյա պետությունում ստացված եկամտի տեսակի և մեծության վերաբերյալ, իսկ առկայության դեպքում՝ նաև օտարերկրյա պետությունում եկամուտների ստացումը հիմնավորող փաստաթղթերի պատճենը,
Հայաստանի Հանրապետության տարածքում անձի գտնվելու ժամանակահատվածի հաշվարկման աղյուսակը կամ Հայաստանի Հանրապետության տարածքում կենսական շահերի կենտրոնի գտնվելու մասին ազատ ոճով շարադրած հիմնավորումը` կցելով հաստատող փաստաթղթերի պատճենները:

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահը հիմք ընդունելով հարկային օրենսգրքի 314-րդ հոդվածը 8 հունիսի 2018 թվականի թիվ N 345-Ն հրամանով, որն ուժի մեջ է մտել 25.06.2018-ից հաստատել է կազմակերպությունների եվ ֆիզիկական անձանց Հայաստանի Հանրապետության ռեզիդենտի կարգավիճակը հաստատող տեղեկանքի ձեվը:

 

Հավելված
Հայաստանի Հանրապետության
կառավարությանն առընթեր
պետական եկամուտների կոմիտեի
8 հունիսի 2018 թվականի
N 345-Ն հրամանի

ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ` ՀՀ ՌԵԶԻԴԵՆՏԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ
ՀԱՍՏԱՏՈՂ ՏԵՂԵԿԱՆՔ

Սույնով հաստատվում է, որ ____________________________________________
_____________________________________________________________________
(կազմակերպության անվանումը և կազմակերպական-իրավական ձևը/ֆիզիկական
անձի անունը, ազգանունը և բնակության վայրը)

հանդիսանում է/էր Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ _________ թվականին`
(տարեթիվ)

Հայաստանի Հանրապետության կառավարության և _______________________միջև
(պետության անվանումը)

կնքված` եկամուտների և գույքի կրկնակի հարկման մասին համաձայնագրի իմաստով, և հաշվառված է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի _________________________ստորաբաժանման կողմից:
(հարկային ստորաբաժանման
անվանումը)

Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ)` I_I_I_I_I_I_I_I_I

Պետական եկամուտների կոմիտեի
____________________________ պետ` ________________ / /
(ստորաբաժանման անվանումը) (ստորագրություն) (ազգանուն, անուն,
հայրանուն)
Կ.Տ. ____ /____ /____
(օր / ամիս / տարի)

 

© 2010 Այլեքս իրավաբանական գրասենյակ.  
Այլեքս ™ Հեղինակային իրավունքները պաշտպանված են

 

Կայքի պատրաստումը՝
Popoke.Digital