2017 թվականի հոկտեմբերի 25-ին Ընդունված օրենքով , որով լրացում է կատարվել Արժութային կարգավորման եւ արժութային վերահսկողության մասին" Հայաստանի Հանրապետության 2004 թվականի նոյեմբերի 24-ի օրենքում սահմանվել է հնարավորություն բանկերի եւ վարկային կազմակերպությունների կողմից տրամադրած արտարժութային վարկերի տոկոսագումարները վարկառուի ցանկությամբ վճարել այն արտարժույթով, որով տրամադրվել է վարկը:
Նույն լրացմամբ սահմանվել է նաև, որ արտարժույթով ավանդների դիմաց տոկոսագումարները ավանդատուի ցանկությամբ վճարվում են այն արտարժույթով, որով ներգրավվել է ավանդը:
Լրացումն ուժի մեջ է մտնելու 2017թ-ի դեկտեմբերի երկուսից: Մինչ այժմ տոկոսագումարները արտարժույթով վճարելու համար տեղի էր ունենում արտարժույթի փոխանակում, որով քաղաքացիները լրացուցիչ կորուստներ էին կրում: