Նախևառաջ, ցանկալի է վերադասության կարգով վիճարկել խախտումը, որից հետո, եթե այն արդյունք չի տա, նոր դիմել դատական պաշտպանության իրավունքի իրացմանը, քանի որ վերադասության կարգով բողոքարկումն ավելի մատչելի է՝ իրականացվում է առանց որևէ վճարների կամ տուրքերի, ժամանակահատվածը, որի ընթացքում որոշում է կայացվում բարձրացված հարցի վերաբերյալ՝ խիստ տարբերվում է. եթե վարչական կարգով բողոքարկումը տևում է սովորաբար 1 ամիս, ապա դատական կարգով բողոքարկման ժամկետները գերազանցում են մեկ տարին:

Վերադասության կարգով բողոքարկումն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով ՀՀ կառավարությանն  առընթեր պետական եկամուտների կոմիտեի հաստատվել է հարկային և մաքսային մարմինների գործողությունները, որոշումները կամ անգործությունը վարչական կարգով բողոքարկելու կարգը, որն իրականացվում է   Գանգատարկման հանձնաժողովում դիմում-գանգատն ներկայացնելու միջոցով:

Նոր կարգը, փոփոխություններով ընդունվել է 2 ապրիլի 2016 թվականին՝  N 18-Ն հրամանով: Գանգատարկման հանձնաժողովը բաղկացած է Գանգատարկման հանձնաժողովի նախագահից եւ Գանգատարկման հանձնաժողովի ութ անդամից և ՊԵԿ նախագահին կից գործող մշտական մարմին է հանդիսանում:
  Գանգատարկման հանձնաժողովի հիմնական գործառույթն է ներկայացված դիմում-գանգատների քննարկումը, ինչպես նաեւ օրենքի միատեսակ եւ ճիշտ կիրառման ապահովումը
  Գանգատարկման հանձնաժողով ներկայացված դիմում-գանգատները քննության են առնվում կոմիտե մուտքագրվելու օրվան հաջորդող 30 օրվա ընթացքում: Առանձին դեպքերում կոմիտեի նախագահի որոշմամբ սույն կետում նշված ժամկետը կարող է երկարաձգվել մինչեւ 15 օրով, որի մասին իրազեկվում է դիմում-գանգատ ներկայացրած անձը:
  Գանգատարկման հանձնաժողովի նիստի ավարտից հետո Գանգատարկման հանձնաժողովը դիմում-գանգատ ներկայացնողին ուղարկում է դիմում-գանգատի վերաբերյալ հանձնաժողովի կայացրած որոշումը:

Հանձաժողովի մեկ այլ կարևոր լիազորություն է հարկային եւ մաքսային ծառայողների նկատմամբ ծառայողական քննություն անցկացնելու համար ՊԵԿ նախագահի համապատասխան միջնորդությամբ դիմելը:
2015թ-ին Գանգատարկման հանձնաժողով է ներկայացվել 326 բողոք, որից 250 բարարվել է, այդ թվում և մասնակի բավարարումները, որը բավականին բարձր ցուցանիշ կարելի է համարել վարչական մարմինների համար:

Ստորև ներկայացվում է Դիմում- գանգատի ձևը

ԴԻՄՈՒՄ-ԳԱՆԳԱՏ
ՀԱՐԿԱՅԻՆ ԵՎ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԳԱՆԳԱՏԱՐԿՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻՆ
ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ

ՀՀ ԿԱ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ
ՀԱՐԿԱՅԻՆ ԵՎ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ
ԳԱՆԳԱՏԱՐԿՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
_______________________________________________________
_______________________________________________________
_______________________________________________________
_______________________________________________________
(դիմում-գանգատ բերող ֆիզիկական անձի անունը, ազգանունը
(անհատ ձեռնարկատիրոջ դեպքում` անհատ ձեռնարկատեր նշումով),
բնակության վայրը, իրավաբանական անձի դեպքում` իրավաբանական
անձի անվանումը, գտնվելու վայրը, նրա անունից դիմում-գանգատ
բերող անձի անունը, ազգանունը եւ պաշտոնը, հարկ վճարողի
հաշվառման համարը, հեռախոսահամարը, լիազորված անձի դեպքում`
լիազորագիրը, լիազորված անձի հեռախոսահամարը)

______________________________________________________________________

(գանգատարկման առարկան)

(դիմում-գանգատ բերողի պահանջը)
______________________________________________________________________
(դիմում-գանգատին կից ներկայացվող փաստաթղթերի ցանկը)
______________________________________________________________________
(դիմում-գանգատ կազմելու տարին, ամիսը եւ ամսաթիվը)

______________________________________________________________________
(դիմում-գանգատ բերող անձի կամ լիազորված անձի ստորագրությունը,
իրավաբանական անձի դեպքում` կնիքը (կնիքի առկայության դեպքում))

© 2010 Այլեքս իրավաբանական գրասենյակ.  
Այլեքս ™ Հեղինակային իրավունքները պաշտպանված են

Կայքի պատրաստումը՝
Popoke.Digital