Ընկերության հիմնադրում Ջիբրալթարում
Ջիբրալթարը հանդիսանում է Անգլիական Թագավորության տարածք և Եվրոպական միության անդամ. ազատված է բազմաթիվ հարկերից, բացակայում են մաքսային վճարները: Ջիբրալթարը հատուկ քաղաքական կագավիճակ ունի Անգլիայի տարածքում և տարածքային հարկային կարգավորում, որը նշանակում է , որ Ջիբրալթարում գրանցված ընկերությունները շահույթ ստանալով Ջիբրալթարի տարածքից դուրս իրականացրած գործունեությունից այդ գործունեության մասով ազատվում են հարկումից քանի դեռ եկամուտը չի բաշխվել սեփականատերերի միջև:
ընկերության հիմնական առանձնահատկությունները
Տնօրենի և սեփականատիրոջ տվյալների գրանցում ռեգիստրում
Առվազն մեկ տնօրեն և մեկ բաժնետիրոջ առկայություն, կորպորատիվ տնօրենը թույլատրված է
Ջիբրալթարում գրանցված գործունեության հասցե, ռեզիդենտ քարտուղար
Նվազագույն վճարված կանոնադրական կապիտալ 2 ֆունտ
Հաշվետվությունները պետք է հանձնվեն ռեգիստրին, նույնիսկ եթե ընկերությունը ոչ ռեզիդենտ է
Տարածված կիրառելիությունը
Միջազգային առևտուր
Ընկերության հարկումը
Ջիբրալթարի տարածքից դուրս իրականացված գործունեությունը չի հարկվում քանի դեռ եկամտի բաշխում չի իրականցվել սեփականատերերի միջև, բացի դրանից Ջիբրալթարում գրանցված ընկերության ոչ ռեզիդենտներին վճարված դիվիդենտը ևս չի հարկվում: Տոկոսի հարկումից ընկերությունը ևս ազատված է, եթե վարկը տրամադրվել է Ջիբրալթարից դուրս:
Գույքի հավելաճի հարկումը և ԱԱՀ ևս բացակայում են:
Ոչ ռեզիդենտ ընկերություն համարվելու համար անհրաժեշտ է
Ջիբրալթարում գրանցված գործունեության հասցե և ռեզիդենտ քարտուղար
ոչ ռեզիդենտ բաժնետերեր
Կառավարվի Ջիբրալթարի տարածքից դուրս
Չունենա բանկային հաշիվ Ջիբրալթարի տարածքում և հարկվող շահույթ երկրում գործունեությունից