Ընկերության հիմնադրում Իռլանդիայում
Ցածր կորպորատիվ հարկը և լիբերալ բիզնես միջավայրը Իռլանդիան դարձրել են առաջատար օնշորային տարածքներից մեկը: Իռլանդական կոմերցիոն համբավը և հարկային արտոնությունների ռեժիմը ներգրավվում են բազմաթիվ օտարերկրյա ներդրողների, որոնք փնտրում են միջազգային առևտուր իրականցնելու համար պատրաստի իրավական գործիք:
Իռլանդական ընկերության հիմնական առանձնահատկությունները
Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը պետք է ունենա առնվազն երկու տնօրեն (ֆիզիկական անձ) և երկու սեփականատեր (ֆիզիկական կամ իրավաբանական անձ)
Առվազն մեկ տնօրենը պետք է լինի ԵՄ ռեզիդենտ
Իռլանդիայում գրանցված գործունեության հասցե, ռեզիդենտ քարտուղար
Նվազագույն կանոնադրական կապիտալ 1 բաժնեմաս մեկ եվրո արժեքով մեկ մասնակից ունեցող ընկերության համար
Շելֆ ընկերություններ
Տարածված կիրառելիությունը
Գործակալական ընկերություն
Իռլանդական ՍՊԸ-ն /IRISH LTD/ գործակալական կառուցվածքում
Բավական տարածված մեխանիզմ է միջազգային առևտրային գործառնություններում իռլանդական հարկման նվազագույն ազդեցությամբ: Իռլանդական գործակալական ընկերությունը ենթակա է հարկման միայն Իռլանդիայի տարածքում ստացված գործակալական վճարի մասով, օրինակ 5 տոկոս համախառն շահույթից՝ նվազեցնելով ընկերության պահպանման համար անհրաժեշտ վարչական ծախսերը: Այս պարագայում սակայն ընկերությունը չի կարող հղում անել կրկնակի հարկման բացառման համաձայնագրերի առկայությանը:
Հիմնական առավելությունները
Իռլանդական ընկերությունը կարող է պայմանագիր կնքել օֆշորում գրանցված պրինցիպալի հետ
Ամբողջ բիզնես գործունեությունն իրականցվում է իռլանդական ընկերության անունից. Իռլանդական ՍՊԸ, ԱԱՀ հ. համարով
Կորպորատիվ հարկը կիրառվում է միայն ստացված գործակալական վճարի նկատմամբ
Ֆինանսական հաշվետվություններն արտացոլում են միայն գործակալական վճարը որպես ստացված շահույթ, իսկ պրիցիպալի ստացված շահույթը չի ներառվում այդ փաստաթղթերում
ԱՌԵՎՏՈՒՐ 12.5 % ԿՈՐՊՈՐԱՏԻՎ ՀԱՐԿՈՒՄ
Առևտուրը իռլանդական ԱԱՀ համարով վճարելով 12,5 % կորպորատիվ հարկ
Իռլանդական ընկերության հարկումը
Կորպորատիվ եկամտի հարկումը. Իռլանդիայում գրանցված ռեզիդենտ ընկերությունները, որոնք կառավարվում են երկրի տարածքում վճարում են 12,5 % կորպորատիվ հարկ, որի համար սակայն անհրաժեշտ է ունենալ իրական գործունեության հասցե, ռեզիդենտ տնօրեն և ցանկալի է նաև աշխատակիցներ
Պասիվ շահույթը՝ գործակալական գործունեությունից, հոլդինգից հարկվում է ավելի բարձր՝ 25 % դրույքաչափով, թեև այն հաշվարկվում է միայն փաստացի ստացված գործակալական վճարի նկատմամբ և սահմանված նվազեցումները կատարելուց հետո
Ստացվող դիվիդենտի հարկումը 0%
Ոչ ռեզիդենտները չեն հարկվում գույքի հավելաճի դեպքում , իսկ ռեզիդենտները ենթակա են հարկման անկախ գույքի գտնվելու վայրից
Շահույթի հարկումն աղբյուրի մոտ
Ռոյալթի, Դիվիդենտ, Տոկոս - 20 տոկոս. կարող է նվազեցվել համաձայնագրերով