Ընկերության հիմնադրում Ավստրիայում
Զարգացած և բարձրակարգ բիզնես կենտրոնները, ավանդական առևտրային կամուրջը Արևելյան Եվրոպայի և Բալկանների միջև նկարագրում են ավստրիական բիզնեսի հիմնական առաձնահատկությունները՝ գրավելով բազմաթիվ օտարերկրյա ներդրողներին: Ավստրիայի հարկային քաղաքականությունն ուղղված է ոչ թե օֆշորների դեմ պայքարելուն, այլ նրանց հետ համագործակցելուն (Բելիզ, Դուբայ, Հոնկ-Կոնգ և այլն): Հարկվող դրույքաչափը նվազեցնող մեխանիզմներ առկա են գրեթե բոլոր գործունեության տեսակների համար՝ ընդհանուր առևտուր, ռոյալթի ստացող ընկերություն, հոլդինգ, ներդրումային ընկերություն: Արդյունավետ հարկային պլանավորման միջոցով հարկային դրույքաչափը հնարավոր է դարձնել մինչև 3-5 տոկոս:
Ավստրիական ընկերության հիմնական առանձնահատկությունները
Հարկվող դրույքաչափը նվազեցնող մեխանիզմներ առկայություն
ԱԱՀ հաշվառման դյուրին ընթացակարգեր
Նվազագույն կանոնադրական կապիտալ 10.000 Եվրո, որից կեսը կանխիկ գումարով ներդրում
Առնվազն մեկ տնօրեն՝ անկախ ազգային պատկանելության, սակայն տեղական՝ Ավստրիայի ռեզիդենտի ներկայությունը հիմնականում անհրաժեշտ է հարկային ռեզիդենտ համարվելու համար
Տարածված կիրառելիությունը
Ավսրիական ՍՊԸ-ն (GMBH)
Հարկային պլանավորման միջոցով առկա են անսահմանափակ հնարավորություններ ավստրիական ընկերությունն օգտագործելու համար: Ավստրիայում գրանցված ընկերությունները կարող են ստանալ չհարկվող դիվիդենտներ և գույքի հավելաճից եկամուտներ նույնիսկ եթե օտարերկյա ընկերությունը գրանցված է օֆշորում:
Ավստրիական ընկերության հարկումը
Կորպորատիվ հարկի դրույքաչափը 25% Հնարավորություն նվազեցնելու դրույքաչափը մինչև 3- 5%
0% դուստր ընկերությունից ստացված դիվիդենտի համար, որոնք գրանցված են ԵՄ տարածքում կամ առկա է համաձայնագիր
Գույքի հավելաճի հարկումը (CGT) .որպես կանոն կիրառվում է կորպորատիվ հարկի դրույքաչափը, սակայն հնարավոր է նվազեցում
Հարկային աղբյուրի մոտ հարկումը
Ռոյալթի- 0 % , ԵՄ անդամ երկրներից կամ կրկնակի հարկման համաձայանագրի առկայության դեպքում, հակառակ դեպքում 20%
Դիվիդենտ- 0 % ԵՄ անդամ երկրներից կամ կրկնակի հարկման համաձայանագրի առկայության դեպքում, հակառակ դեպքում 25%
Տոկոսի հարկում- որպես կանոն չի հարկվում