Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք

ՀՀ-ում դատվածության և հետախուզման առկայության/բացակայության (դատվածության տեղեկանք, տեղեկանք դատվածություն չունենալու մասին) մասին տեղեկանք կարելի է ստանալ ՀՀ տարածքում` ՀՀ ԱԳՆ հյուպատոսական վարչությունից, իսկ օտարերկրյա պետություններում` ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություններից և հյուպատոսական հիմնարկներից:
Տեղեկանքի տրամադրումը ՀՀ ԱԳՆ հյուպատոսական վարչությունում.

Կարգը հաստատվել է ՀՀ կառավարության 25 նոյեմբերի 2010 թվականի N 1561-Ն որոշմամբ:

Օտարերկրյա պետություններ ներկայացնելու համար Հայաստանի Հանրապետությունում դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանքներ Հայաստանի Հանրապետության տարածքում տրամադրում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը, իսկ օտարերկրյա պետություններում` Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունները և հյուպատոսական հիմնարկները` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնի օպերատիվ տեղեկատու քարտադարանից ստացված տեղեկության հիման վրա:

Տեղեկանք ստանալու համար ընդունելությունը ՀՀ ԱԳՆ հյուպատոսական վարչությունը կազմակերպում է երկուշաբթի, երեքշաբթի, հինգշաբթի և ուրբաթ օրերին ժամը 10.00-12.00-ին` ՀՀ ԱԳՆ վարչական շենքի Ամիրյան փողոցի կողմում գտնվող քաղաքացիների ընդունելության սրահում:

Պետական տուրքի վճարման անդորրագիր կամ վճարման անհրաժեշտ վավերապայմանները` «Օտարերկրյա պաշտոնական փաստաթղթերի օրինականացման պահանջը չեղյալ հայտարարելու մասին» Հաագայի 1961թ. հոկտեմբերի 5-ի կոնվենցիայի (APOSTILLE-ի մասին) մասնակից պետության իշխանություններին ներկայացնելու դեպքում տեղեկանքը ապոստիլով հաստատելու համար: APOSTILLE-ի մասին կոնվենցիայի մասնակից պետությունների ցանկին կարող եք ծանոթանալ այստեղ:

Չդատվածության մասին տեղեկանք ստանալու համար պետք է ներկայացվեն հետևյալ փաստաթղթերը՝

  • Դիմում,
  • լիազորված անձի անձնագիրը (նույնականացման քարտը), լիազորագրի բնօրինակը և տեղեկանք հայցողի անձնագրի (նույնականացման քարտի) պատճենը: Այս դեպքում լիազորագիրը պետք է հաստատված լինի Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

Տեղեկանքը տրամադրվում է երկլեզու` հայերեն և օտար լեզվով (անգլերեն, գերմաներեն, իսպաներեն, ռուսերեն, ֆրանսերեն)` դիմողի ցանկությամբ կախված ներկայացման երկրից։ Այն տրամադրվում է 5 աշխատանքային օրվա ընթացքում։ Տեղեկանք հայցողի ցանկությամբ և իր հաշվին տեղեկանքը հանձնվում է փոստով՝ պատվիրված նամակով: Ապոստիլով վավերացված տեղեկանք տրամադրում է միայն ՀՀ արտաքին գործերի նախարարությունը: